Նոր Նորքում շարունակվում են տեղադրվել էլէկտրոնային ցուցանակներ

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են էլէկտրոնային, եռալեզու, երկկողմ ցուցանակների տեղադրման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում ավելացան ևս 5-ը, որոնք ուղենշում են Մայակ, Բանավան, Հովհաննիսյան, Քոչինյան և Կարախանյան հասցեները: Փողոցների անուններն ու ուղղությունները նշող էլէկտրոնային ցուցանակները նորույթ են մեր երկրում և հաջող ուղեցույց են ոչ միայն օտարերկրյա հյուրերի, այլև բոլորիս համար: Ցուցանակներից հեշտությամբ կարող են օգտվել բոլորը. հաշվի են առնված թե՛ հենասյան բարձրությունը և թե՛ գրվածի տառաչափը: Էլէկտրոնային ցուցանակները շուտով մեկ այլ նշանակություն էլ կստանան. դրանք կծառայեն նաև որպես ծաղկամաններ՝ զարդարելով Նոր Նորքի փողոցները:

Նկարները՝ այստեղ