Թեմատիկ նկարազարդում Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ 18.04.2013



Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ Գալշոյան 46 հասցեում գտնվող շենքի պատը նկարազարդվեց հայկական եկեղեցու խորհրդանշական պատկերով: Քրիստոնյա հայերիս կյանքում եկեղեցաշինությունը ազգային կարևոր բնութագիր է, մեր հավատքի քարեղեն խոյացումը, որը կրկին անգամ հավաստում է առաջին քրիստոնյա երկիր լինելու իրողությունը: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին հերթական ապացույցներից է, իսկ այս տարածքում տեղ գտած ուշագրավ նկարազարդումը ասես լրացնում ու ամբողջացնում է միջավայրի բովանդակությունը:
Նկարները՝ այստեղ