Երևանում ապրիլի 14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը Նոր Նորքում
վերածվել
էր
իսկական
ժողովրդական
տոնի:
Ծառ
տնկել,
նշանակում
է
բնությունը
հարստացնել
քո
մասնիկով
ևս.
արարողությունը
շատ
բնորոշ
է
հայերիս
և
ավանդական
բնույթ
ունի:
Այս
տարի
համաքաղաքային
տոնին
միացել
էին
Երևանի
քաղաքապետ
Տարոն
Մարգարյանը,
քաղաքապետարանի
տարբեր
բաժինների
ներկայացուցիչներ,
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավարի
աշխատակազմը`
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանի
գլխավորությամբ,
ինչպես
նաև ՀՀ-ում հավատարմագրված
դեսպաններ,
լրագրողներ
ու
տարբեր
հաստատությունների
ներկայացուցիչներ:
Մայր
Աթոռ
Սուրբ
Էջմիածնի
ՀԲԸՄ
Նոր
Նորքի
Հայորդաց
տան
աջակողմյան
հատվածում,
որը
նաև
հարում
է
Երևանի
ամենաբարձր
վայրում
տեղակայված
Սուրբ
Սարգիս
եկեղեցուն,
կազմակերպվել
էր
մշակութային
ուշագրավ
ծրագիր.
հայկական
երգն
ու
պարը,
հյուրասիրությունը,
ինչպես
նաև
հմուտ
լարախաղացի
գեղեցիկ
ներկայացումները
ծառատունկի
մասնակիցներին
համակում
էին
հայկական
ժողովրդական
ոգով`
միաձուլելով
բնությունն
ու
ազգայինը: