Գեղեցիկ անակնկալ Նոր Նորքի բնակիչներին 7.04.2013

Նոր Նորք վարչական շրջանում վաղ առավոտից սկիզբ առած տոնական տրամադրությունը շարունակական բնույթ ուներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախորդ տարի հաջողությամբ պսակված նախագիծը 2013-ին ևս իր տրամաբանական շարունակությունը գտավ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ևս վաղ առավոտից Նոր Նորքի տարբեր հասցեներում բաժանվում են ծաղիկներ և բացիկներ՝ հաճելի անակնկալի բերելով բազմաթիվ կանանց և աղջիկների:
Նկարները՝ այստեղ