ՆՈՐ ՆՈՐՔԻ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ԼԱՆՋԻ ԾԱՂԿԱԶԱՐԴՄԱՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ԶԱՆԳՎԱԾԻ ՄԱՅՐՈՒՂՈՒՆ ՀԱՐՈՂ ՄԱՅԹԵԶՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԾԱՂԿԱՅԻՆ ՆՈՐ, ԳԵՂԵՑԻԿ ԿՈՄՊՈԶԻՑԻԱՅՈՎ


Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի մայրուղուն հարող մայթեզրը համալրվեց ծաղկային նոր, գեղեցիկ կոմպոզիցիայով: 
Բնական քարերի և ծաղիկների համադրությամբ աչք շոյող այս անկյունը արդեն հասցրել էր գրավել բազմաթիվ անցորդների ուշադրությունը: 
Նոր Նորքի բնակիչներին մատուցված հերթական անակնկալը սպասված ու հաճելի ընդունելություն գտավ: Ծաղկազարդ այս գոտին ներդաշնակորեն համալրում է 
մայրաքաղաքի օրեցօր ծաղկող ու գեղեցկացող դիմանկարը: 
 Նկարները՝ այստեղ






ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԽԱՐԿՈՎ ՔԱՂԱՔ

 Օգոստոսի 22-ից 25-ը Երևանի պատվիրակությունը՝ ի դեմս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի, 
պաշտոնական այցով եղավ Ուկրաինայի Խարկով քաղաքում:
Պատվիրակության անդամները մասնակցեցին Ուկրաինայի անկախության և Խարկով քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին: Օգոստոսի 23-ին հյուրերը այցելեցին ֆաշիստական օկուպացիայից Խարկով քաղաքի ազատագրման զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին:
 Այցի շրջանակներում Երևանի պատվիրակությունը պաշտոնական հանդիպում ունեցավ Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի հետ: Պատվիրակության անդամները ներկա եղան նաև Ազատության հրապարակում կազմակերպված թատերական ներկայացմանը՝ նվիրված Խարկովի ազատագրման 69-ամյակին:Օգոստոսի 24-ին երևանյան պատվիրակության կազմը Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ծաղիկներ դրեց Շևչենկոյի և Անկախության հուշարձաններին:Ծաղկադրման արարողությանը հաջորդեցին այցելությունները քաղաքի տարբեր դիտարժան վայրեր: Երևանի պատվիրակությունը մասնակցեց երկրի անկախության և Խարկով քաղաքի օրվան նվիրված մշակութային ծրագրին:
Նկարները՝ այստեղ

ՉՔՆԱՂ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ Հայկական բնանկար Նոր Նորքի 9-րդ զանգվածում


Նոր Նորքի 9-րդ զանգվածում ավարտվեցին Հայկական լեռնաշխարհի թեմատիկայով նկարազարդման աշխատանքները:
 Այսօր արդեն երևանյան արվարձանի բնակիչները ևս կարող են հպարտությամբ և սիրով փաստել, որ գեղեցիկ ու նկարազարդ են ոչ միայն կենտրոնական փողոցները, այլև համայն Երևանի բոլոր թաղամասերը: 
Երևանը համաչափ զարգացող քաղաք է` շնորհիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած հավասարաչափ զարգացում ապահովելու սկզբունքի: 
Առաջնորդվելով այս գործելաոճով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետևողական աշխատանքի 
և ամենօրյա հոգածության արդյունքում օր օրի ծաղկող, գունազարդվող ու բարեկարգվող վարչական շրջանը ևս համալրում է մայրաքաղաք Երևանի հրաշագեղ դիմապատկերը:
Նկարները՝ այստեղ
 

ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԹԱՑԻԿ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ 25.08.2012



Նոր Նորք վարչական շրջանում օգոստոսի 25-ին վաղ առավոտից հերթական ընթացիկ շաբաթօրյակը աշխատանքային եռուզեռ է ստեղծել ամենուր: 
Այս անգամ մաքրման աշխատանքները կենտրոնացվել են Նոր Նորքի 7-րդ և 9-րդ զանգվածներում: 
 Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված են Նոր Նորքի բոլոր ուսումնական և բժշկական հաստատությունների, ինչպես նաև համատիրությունների ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժինների աշխատակիցները: 
Մեծ ուշադրութուն է դարձվում հատկապես այգիներին ու հանգստյան գոտիներին, անմասն չեն մնում նաև բակերն ու միջբակային տարածքները: 
Ողջ աշխատանքային ընթացքը վերահսկվում է կոմունալ բաժնի ներկայացուցիչների կողմից, հարկ եղած դեպքում տրամադրվում են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կուտակված աղբը համապատասխան վայրերից դուրս բերելու համար:

ԾԱՂԿԱՊԱՏ և ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԽՆԱՄՔԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ


Նոր Նորք վարչական շրջանում ամենօրյա հոգատարությամբ և խնամքով մշակվում են կանաչապատ ու ծաղկապատ տարածքները: 
Դավիթ Բեկի պողոտան այս տարի Նոր Նորքի բնակիչներին է ներկայանում գեղեցիկ ծաղկային ձևավորմամբ: 
2000 քառակուսի մետր երկայնքով ձգվող ծաղկազարդ գեղեցիկ սիզաթումբը թուաների և երփներանգ ծաղիկների գեղեցիկ համադրությամբ գրավում է յուրաքանչյուր անցորդի ուշադրությունը:

ՆՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ՆՈՐ ՆՈՐՔԻ 2-ՐԴ ԶԱՆԳՎԱԾԻ ԱՅԳՈՒՄ


Նոր Նորքի երկրորդ զանգվածի այգում՝ շատրվանների հարևանությամբ, Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրվեցին նոր, հարմարավետ նստարաններ "Մաքուր պահենք մեր քաղաքը" կարգախոսով: 
Նոր Նորքի բնակիչներին մատուցված հերթական նորույթը ակնկալում ենք ոչ միայն գեղեցիկն ու մաքուրը գնահատելու, այլև մեր միջավայրը մաքուր պահելու հոգեբանություն կձևավորի:

ՆԱՎԱՍԱՐԴԸ՝ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ

 Օգոստոսի 11-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված Հայկ նահապետի արձանի մոտ կազմակերպվել էր ծիսական գեղեցիկ արարողություն՝ նվիրված մեր  զորավոր նախնուն՝ Հայկ դյուցազնին  և Հայ Աստվածներին:Ինչպես գիտենք,  օգոսոտոսի 11-ին Նավասարդի տոնն է, որը հայերիս կյանքում  նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր: Այդ օրվա խորհուրդը պայմանավորված է նաև Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի  նոր դարաշրջանի: Հայ մշակութային ավանդույթների ակտիվիստները Արագած լեռան գագաթին վառած կրակը բերեցին նախահայր Հայկի արձանի մոտ, որից հետո այն կտարվի տարբեր ուղղություններ: 
Կազմակերպված տոնական արարողությանը մասնակցում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաները: 
Ծիսական արարողության ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
 Շնորհավորելով հայոց խորհրդանշական տոնի՝ Նավասարդի առթիվ՝ վարչական շրջանի ղեկավարը արժևորեց նմանօրինակ ձեռնարկների դերը՝ ավանդույթներին հավատարիմ մնալու և ազգային արժեքները վերաիմաստավորելու տեսանկյունից: 
Ազգային–ժողովրդական տոնը պետք է համազգային հնչեղություն ստանա, որպեսզի Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները ՝ աշխարհին մեկ անգամ ևս հավաստելով հայարիական ոգու ամրությունը:
Նկարները՝ այստեղ


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ - ՆՈՐ ՆՈՐՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ 07.08.2012Թ.

 ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ Նոր Նորք վարչական շրջանում "Ուրախ ամառ 2012" ծրագրով ընթացող բակային ճամբարի երեխաների համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և էքսկուրսիաներ: Ուշագրավ էր նաև այցելությունը Կենդանաբանական այգի, որտեղ երեխաները գեղեցիկ և հիշարժան օր անցկացրեցին: Նախաձեռնությունը շարունակական է լինելու, և օրեր շարունակ Նոր Նորքի բակային ճամբարի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կունենան այցելելու կենդանաբանական այգի և հիանալու բնության հրաշք արարածներով:
 

ՆՈՐ ԼՈՒՍԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՊՈՂՈՏԱՆԵՐՈՒՄ

 Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են Նոր լուսային անդրադարձիչների տեղադրման աշխատանքները: 
Բանուկ պողոտաներում տեղադրվող ազդանշանները միտված են երթևեկության անվտանգության ապահովմանը: Նոր անդրադարձիչներ տեղադրվեցին նաև Ջրվեժ թաղամասի Թևոսյան փողոցում:

ՈՒՐԱԽ ԱՄԱՌ՝ ՆՈՐ ՆՈՐՔԻ 2-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ ԹՈԹՈՎԵՆՑ 11/1, 11/3 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿ


ՀՀԿ "Ուրախ ամառ 2012" ծրագրի շրջանակներում՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 11/1, 11/3 շենքերի բակում ևս ճամբարային ուրախ միջոցառումը իր շուրջը համախմբեց բազմաթիվ փոքրիկների: ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ երեխաների համար սիրելի և հարազատ դարձած նկարազարդ բակում հյուրընկալվել էին հեքիաթի հերոսներն ու ուրախ ծաղրածուն:
 Գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներին հաջորդած հետաքրքիր շոու-ծրագրի ընթացքում մանուկները մասնակցեցին ուրախ խաղ-մրցույթների, զվարճացան ու պարեցին հետաքրքրաշարժ կերպարների հետ: 
Միջոցառմանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Արմեն Ուլիխանյանը: Բակային այսօրինակ միջոցառումները ոչ միայն համախմբում և հաճելի պահեր են պարգևում մանուկներին, այլև դառնում անմոռաց հուշ, որը սիրով կմտաբերեն ողջ կյանքի ընթացքում:
Նկարները՝ այստեղ



ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ՝ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՎԱԾ 4.08.2012Թ.

 Նոր Նորք վարչական շրջանում օգոստոսի 4-ին կազմակերպվեց հերթական ընթացիկ շաբաթօրյակը, որն այս անգամ ներառում էր Նոր Նորքի առաջին զանգվածը: Մաքրման աշխատանքներն իրականացվեցին ինչպես պուրակներում և այգիներում, այնպես էլ բակերում ու միջբակային տարածքներում: Կուտակված աղբի տեղափոխման համար գործի դրվեց համապատասխան տեխնիկա: Մաքրման աշխատանքներն իրականացնում էին Նոր Նորքի կանաչապատման և սանիտարական մաքրման ծառայությունները, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ հատուկ նշանակված պատասխանատուների անմիջական վերահսկողությամբ: 
Նկարները՝ այստեղ

ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ ԵՎ ՋՐՎԵԺ

 ՀՀԿ "Ուրախ ամառ" ծրագրի շրջանակներում Նոր Նորքում օգոստոսի 3-ին կայացավ բակային ճամբարի հերթական սպասված միջոցառումը:
Այս անգամ մասնակիցները Նոր Նորքի 4-րդ զանգվածի և Ջրվեժի բնակիչներն էին: 

Միջոցառումն ինչպես միշտ իր շուրջն էր համախմբել բազմաթիվ մանուկների, 
ովքեր մեծ ոգևորությամբ մասնակցում էին շոու ծրագրին, խաղերին և վիկտորինաներին: Ճամբարային միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով և ամենակարևորը՝ մանուկների սիրելի ու հարազատ հեքիաթի հերոսների այցելությամբ, որոնց ուղեկցում էր հետաքրքիր ծաղրածուն:
Բակային ճամբարի գեղեցիկ միջոցառման ընթացքին հետևեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակեպության նախագահ Արմեն Ուլիխանյանը: Մանուկների աչքերում ուրախության փայլն էր, իսկ նրանց պայծառ ժպիտները արդեն իսկ խոսում էին, որ տոնական այս օրը նրանք երբեք չեն մոռանա:

Նկարները՝ այստեղ

"ԲԱՐԵԿԱՐԳ ՆՈՐ ՆՈՐՔ" ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

 Շամշյանի ֆոտոխցիկն արձանագրել է, որ համայնքում նկատելի աշխատանք է կատարված համայնքի արտաքին տեսքը բարեկարգելու համար: Հատկանշական է այն, որ համայնքը բարեկարգողները փորձել են ոչ միայն նոր գույներ հաղորդել, այլև կոլորիտ ու ոճ ստեղծել: