Հայկ Ասատրյանի ծննդյան 113-ամյակը Նոր Նորքում


Հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանի ծննդյան 113-ամյակի առթիվ Նոր Նորքի մի շարք ակտիվ երիտասարդներ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Այցելուները մանրամասն տեղեկացան 2-րդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցության ուշագրավ դրվագներին: Թանգարանի ղեկավարի ուղեկցությամբ ներկաներն ուսումնասիրեցին հայկական 6 դիվիզիաների գործունեությունը, հպարտացան հայ մարշալների (Հ. Բաղրամյան, Ի. Իսակով, Հ. Բաբաջանյան, Ա. Խանփերյանց) և գեներալների հերոսություններով, դիտեցին Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Երկրորդ հարկում այցելուներն ուսումնասիրեցին Արցախյան ազատագրական պատերազմում ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների մարտական գործողությունները, ծանոթացան ՀՀ ԶՈւ զորատեսակներին, հիացան Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորամայով: Ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից Հայկ Ասատրյանի ծննդյան 113-ամյակի կապակցությամբ գաղափարաքարոզչական ակտիվ գործունեություն ծավալելու համար պատվոգրով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը և ՀՀԿ Նոր Նորք Տ/Կ Երիտասարդական կառույցը:
Նկարները` այստեղ