Նոր Նորքում գույների կատարյալ հրավառություն է... 12.04.2013

Գարնան այս ծաղկուն շրջանում Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական փողոցները զարդարող գույնզգույն կակաչներին լրացնելու եկան նաև գունազարդ ծաղիկները: Նախապես տեղադրված նոր ծաղկամաններն արդեն ծառայում են իրենց բուն նպատակին: Այդպիսի ծաղկամանների նոր շղթաներ էին տեղադրվել 2-րդ զանգվածի Գայի պողոտա և Սաֆարյան խաչմերուկը հատող կանգառագոտուն հարակից մայթեզրին և 3-րդ ու 4-րդ զանգվածների միջանկյալ լանջը հատող անցման հատվածում: Ծաղիկների այս առատությունը գեղազարդ շուք ու հմայք է հաղորդում օրեցօր կանաչ հագնող Նոր Նորքին:
Նկարները՝ այստեղ