Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի սպասումներն իրականացան


Միջազգային քիք-բոքսինգի ֆեդերացիայի (WOF) հրավերով Նոր Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի 11 մարզիկներ Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցեցին Կովկասի գավաթի թիմային մրցաշարին: Եզրափակիչ փուլում մրցելով Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ "Արսենալ"-ի մարզիկները առանց պարտության նվաճեցին Եվրասիայի գավաթը: 
Մարզիկներին դեպի հաղթանակ ճանապարհած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այս անգամ նրանց ընդունեց և հատուկ շնորհակալագրերով պարգևատրեց առանձնակի հպարտությամբ: Հաղթանակի բերկրանքը համատարած էր: WOF պատվոգրով պարգևատրվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը "Արսենալ" պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիային մշտապես աջակցելու և մարզիկների կողքին լինելու համար:
Նկարները՝ այստեղ

Առաջին ձյունը Նոր Նորքին անակնկալի չբերեց


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ բոլոր վարչական շրջանները ձմռան գալուստին նախապատրաստվել են ամենայն հետևողականությամբ՝ ապահովվելով համապատասխան գործիքներով, աղի ու ավազի անհրաժեշտ պաշարով և աշխատակիցների բավարար ներուժով:
Ուստի՝ քաղաքամայր Երևանի բարձրադիր վարչական շրջանում՝ Նոր Նորքում, առաջին ձյունն անակնկալ չէր: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի խիստ և հետևողական վերահսկողությամբ Նոր Նորքում տեղումների առաջին իսկ պահից ձյան մաքրման աշխատան
քները սկսվել ու շարունակվում են կանոնավոր հերթականությամբ:
Առաջին ձյան մաքրման աշխատանքներում ներառվել էին ինչպես Նոր Նորքի կոմունալ բաժնի և սանիտարական մաքրման գրասենյակի աշխատակիցները, այնպես էլ տնտեսվարող սուբեկտները, ովքեր պատասխանատու են իրենց զբաղեցրած տարածքների ու հարակից շրջակայքի մաքրության գործում: Առաջնահերթ մաքրվում են մայթերն ու կանգառագոտիները, բանուկ տարածքներն ու աստիճանները. հարկ եղած դեպքում աղի ու ավազի համապատասխան շերտով կպատվեն նաև երթևեկելի ճանապարները: Ձյան մաքրման աշխատանքները կկրեն շուրջօրյա բնույթ:

Արսենալ ասոցիացիայի մարզիկները մեկնեցին միջազգային մրցումների

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը այսօր հանդիպում ունեցավ Նոր Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի Արսենալ պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի մարզիկների հետ: Եվրասիայի գավաթի մրցումներին այս անգամ մասնակցելու են 8 պետության 26 ակումբի մարզիկներ, իսկ Հայաստանից մրցաշարին մասնակցելու է Նոր Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի Արսենալ պրաֆեսիոնալ մարզական ասոցիացիան:
Մրցումներից առաջ մարզիկներին դեպի հաղթանակ ուղեկցելն ու նրանց պատվով դիմավորելը արդեն ավանդույթ է դարձել Նոր Նորքում:
Հաջողություններ մաղթելով մարզիկներին՝ վարչական շրջանի ղեկավարը հույս հայտնեց, որ Նոր Նորքի մարզիկների շնորհիվ կրկին միջազգային մրցասպարեզում կծածանվի հայոց դրոշը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում մեկնարկեց եռալեզու, երկկողմ էլեկտրոնային ցուցանակների տեղադրման ծրագիրը, որը կրելու է շարունակական բնույթ



Երեկոյան Նոր Նորքի ուշագրավ լուսազարդումներին գումարվեցին նաև Նոր Նորքի փողոցները 3 լեզվով ներկայացնող էլեկտրոնային ցուցանակները, որոնք նորույթ են մեր երկրում և հաջող ուղեցույց են ոչ միայն օտարերկրյա հյուրերի, այլև բոլորիս համար:
Ծրագիրը հաջողությամբ մեկնարկեց և կրելու է շարունակական բնույթ:
Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում երեկոյան  կատարած փոքրիկ էքսկուրսի ժամանակ մեր տեսախցիկը ֆիքսեց արդեն առկա 7 փողոցների էլէկտրոնային ուղենշանները:

  1. Մոլդովական՝ դեպի ՀՀ ՊՆ գնացող փողոց,
  2. Դավիթ Մալյան
  3. Լվովյան,
  4. Նանսեն՝ դեպի ոստիկանություն գնացող փողոց
  5. Թոթովենց,
  6. Սաֆարյան և
  7. Ստեփանյան փողոցներ:

Այս եռալեզու, երկկողմ էլեկտրոնային ցուցանակները կօգնեն մեր քաղաքացիներին ավելի շուտ կողմնորոշվել  Նոր Նորքի փողոցների ու հասցեների խճանկարում, լինել իրազեկված ու տեղեկացված:
Նկարները՝ այստեղ


Վրաստանում կայացած թաեքվոնդոյի Կովկասի մրցաշարին Նոր Նորք վարչական շրջանի 15 մարզիկներ բարձր արդյունքներ են ցուցաբերել՝ զբաղեցնելով մրցանակային պատվավոր տեղեր:


Մարզաշխարհում Նոր Նորք վարչական շրջանի մարզիկների գրանցած բարձր արդյունքները արդեն սպասված ու հաճելի անակնկալ են դարձել շատերիս համար: Հերթական հաղթանակը Վրաստանում կայացած թաեքվոնդոյի Կովկասի մրցաշարում էր, որտեղ Նոր Նորք վարչական շրջանի 15 մարզիկներ ցուցաբերելով բարձր արդյունքներ՝ զբաղեցրեցին մրցանակային պատվավոր տեղեր: Հաղթանակով վերադարձած մարզիկներին անակնկալ այցով հյուրընկալվեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը՝ խրախուսական շնորհակալագրեր հանձնելով օրվա հերոսներին
Առանձնահատուկ գնահատվեցին և շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև ԻԹՖ փոխնախագահ, "Տորնադո" ակումբի ղեկավար, ավագ մարզիչ, սև գոտի 4-րդ դան Ավագ Կարապետյանը, ակումբի մարզիչ, սև գոտի 3-րդ դան Տիգրան Նահապետյանը և մարզիչի օգնական, սև գոտի 1-ին դան Միքայել Ավետիսյանը:
Մարզաշխարհի ընտրյալների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը  արժանացավ ՀՀ  ջիու-ջիթսու մարտարվեստի  հայկական ասոցիացիայի և ԻԹՖ «Տորնադո» ակումբի պատվավոր անդամի կոչմանը:
ՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ

Կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարը 10.11.2012թ.


Այսօր՝ 10.11.2012թ, "Դինամո" մարզադահլիճում կայացավ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային չորրորդ հուշամրցաշարը, որի նախաձեռնողը Նոր Նորքի Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցն էր, տնօրեն Գ. Սիմոնյանի գլխավորությամբ: Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին Երևանի քաղաքապետարանը, "Աշխատանքային ռեզերվներ" մարզական կազմակերպությունը և "Երևանի սպորտ կոմիտեն": Հուշամրցաշարի կազմակերպման գլխավոր գործընկերն էր "Տաշիր Գրուպ" ընկերությունը:
Այս տարի մրցաշարին մասնակցոմ էին ավելի քան 300 ըմբիշներ Ռուսաստանից, Դաղստանից, Իրանից, Վրաստանի տարբեր քաղաքաներից, Արցախից, Ջավախքից, Հայաստանի բոլոր մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից:
Մրցաշարին ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի սպորտ կոմիտեի տնօրեն և ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը՝ մասնակիցներին մաղթելով հաջող և դրական զգացողություններով լի պայքար:
Մասնակիցներին իրենց գեղեցիկ կատարմամբ ողջունեցին նաև Երևանի գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները:

Հուշամրցաշարն իրենց ներկայությամբ պատվել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Ռ. Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիրի տնօրեն և հուշամրցաշարի գլխավոր մրցավար Գևորգ  Սիմոնյանը, աշխատանքային հերթափոխի կամավոր մարզական ընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, Նոր Նորք վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդասարյանը, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Էդուրադ Թունյանը, 
Վահան Զատիկյանի անվան "Մալաթիա" մարզակումբի տնօրեն Նորիկ Սերոբյանը, աշխարհի վետերանների տասնակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը(Վանաձոր), Հայաստան մարզական խորհրդի նախագահ, ՀՕԱԿ նախագահի առաջին տեղակալ Ռազմիկ Ստեփանյանը, Ռ. Վարդանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Սոկրատ Պետրոսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր փաշայանը, ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ, սպորտի վարպետ, վաստակավոր և պատվավոր աշխատող Կառլեն Հարությունյանը, ԽՍՀՄ ժողովուրդների սպորտակիադայի հաղթող, օլիմպիական խաղերի 4-րդ մրցանակակիր Նազար Ալբարյանը և այլոք: 
Հուշամրցաշարի շրջանակներում նախատեսվել էին նաև դիպլոմներ, որոնք շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպամանն ու անցկացմանը աջակցողներին:
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին, բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:
 Նկարները՝ այստեղ

Հայտարարությունների մաքրման աշխատանքները Նոր Նորքում


Այսօր` նոյեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Երևանը մեր տունն է» շարունակական ծրագրի շրջանակներում իրականացվեց հերթական շաբաթօրյակը, որի մասնակիցները Երևան քաղաքի 5 վարչական շրջաններում՝ Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա և Քանաքեռ Զեյթուն, ծառերից, պատերից և սյուներից մաքրեցին հայտարարությունները, կոչերն ու պաստառները։ Շաբաթօրյակին մասնակցում էին Հանձնաժողովի անդամ-կազմակերպություններից ավելի քանի 150 երիտասարդներ:
Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները ակցիայի մասնակիցների հետ միասին ձեռնամուխ եղան աշխատանքների պատշաճ կազմակերպմանը՝ անձամբ մասնակցելով և հնարավորինս օգնելով երիտասարդներին:

 Նկարները՝ այստեղ

"ԱՌՈՂՋ ԵՐԵՎԱՆ" ՇՔԵՐԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ


 Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ մատուցված բազմաթիվ անակնկալների շարքում ուշագրավ էր «Առողջ Երևան» կարգախոսը ներկայացնող բժիշկների շքերթը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն էր և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Երկարատև փորձերի և աշխատանքի արդյունքում Երևանի ծննդյան տարեդարձին ամենակարևոր մաղթանքը մայրաքաղաքին մատուցվեց ինքնատիպ կերպով:
Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շքերթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, որոնց հանձնման հանդիսավոր արարողությունը իրականացրեցին շքերթի կազմակերպիչներ Արմեն Ուլիխանյանն ու Լևոն Հակոբյանը



Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ մատուցված բազմաթիվ անակնկալների շարքում ուշագրավ էր «Առողջ Երևան» կարգախոսը ներկայացնող բժիշկների շքերթը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն էր և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Երկարատև փորձերի և աշխատանքի արդյունքում Երևանի ծննդյան տարեդարձին ամենակարևոր մաղթանքը մայրաքաղաքին մատուցվեց ինքնատիպ կերպով:
Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շքերթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, որոնց հանձնման հանդիսավոր արարողությունը իրականացրեցին շքերթի կազմակերպիչներ Արմեն Ուլիխանյանն ու Լևոն Հակոբյանը:

Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վարչական շրջանը ևս մասնակցեց էրեբունի-Երևան տոնակատարությանը

 Երևան դարձած ի՛մ Էրեբունի 
      2794-ամյա ճանապարհ անցած  լուսե հանգրվան
Քաղաքամայր Երևանի ծննդյան տարեդարձն այս տարի նշվեց առանձնահատուկ շքեղ տոնակատարությամբ՝ երևանցիներին ու հազարավոր հյուրերին հիացնելով ամենուր տիրող հանդիսավոր մթնոլորտով:
Նոր Նորք վարչական շրջանում նույնպես վաղ առավոտից ջրցան մեքենաները լվանում և մաքրում էին կենտրոնական փողոցները՝ տոնական տրամադրութամբ պատրաստվելով Երևանի տարեդարձին:
Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ մատուցված բազմաթիվ անակնկալների շարքում ուշագրավ էր «Առողջ Երևան» կարգախոսը ներկայացնող բժիշկների շքերթը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն էր և  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Երկարատև փորձերի և աշխատանքի արդյունքում Երևանի ծննդյան տարեդարձին ամենակարևոր մաղթանքը մայրաքաղաքին մատուցվեց ինքնատիպ կերպով:
«Առողջ Երևան» թո՛ղ որ կյանքի ելևէջներում բժիշկները միայն բարի լուրեր և ծննդյան ավետիս հաղորդեն և թո՛ղ առողջ ու հավերժ բաբախի հայոց հինավուրց մայրաքաղաքի սիրտը:  
Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչները ևս վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և անձամբ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ Երևանի ծննդյան տոնին պատրաստվել էին առանձնակի ոգևորությամբ: Գեղեցիկ ցուցապաստառներով վարչական շրջանի ներկայացուցիչները երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջնորդությամբ շրջեցին տոնական Երևանով, ներկա եղան տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի տոնի համար նախատեսված 26 բեմահարթակներում իրենց ներկայացուցչական ելույթներով հանդես եկան նաև Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը: Ֆրանսիական հրապարակում կազմակերպված բիենալե ցուցահանդեսին Նոր Նորքի տաղանդաշատ սաները ներկայացան ձեռարվեստի գեղեցիկ աշխատանքներով: Հայկական կոլորիտն ամբողջացնող ձեռագործ նմուշները Երևանյան տոնին հայեցի շունչ ու հոգի էին հաղորդում:
Էրեբունի-Երևան տոնի առթիվ կազմակերպված ժողովրդական-զանգվածային միջոցառումները բարձր տրամադրություն էին ստեղծել ամենուրԱնգամ օտարերկրյա հյուրերն էին հավասարապես տոնում մեր հինավուրց մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:
2794-ամյա մեր վարդագույն հրաշք, դու մեր սրտում ես, մենք միասին ենք  ապրում ու շնչում, հետևաբար՝ կենարար թելերով միահյուսված էլ միասին ենք կերտում նաև մեր նորօրյա պատմության էջերը:
Իմ սրտի մայրաքաղաք, շարունակի՛ր ծաղկել ու զարգանալ. Թո՛ղ հավերժանան քո արշալույսներն ու մայրամուտները, թո՛ղ ամեն բացվող առավոտդ լեցուն լինի սիրով և արարումով: