Մարզական միջոցառում Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցում 27.04.2013

Ապրիլի 27-ին Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցում կազմակերպվել էր մարզական արդյունքների գեղեցիկ ստուգատես, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և հյուրեր մարզամշակութային տարբեր ոլորտներից: Միջոցառումը մեկնարկեց Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստի խմբի սաների պարային կատարմամբ, այնուհետև մարզադպրոցի սաները ներկաներին ցուցադրեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները Կարատե մարզարվեստում: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի անունը կրող մարզադպրոցի առաջավոր սաներին պարգևատրելու պատիվը վերապահված էր մարզադպրոցի տնօրեն Գևորգ Սիմոնյանին: Մարզադպրոցի աշխատանքներին աջակցելու համար պատվոգրով պարգևատրվեցին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, N166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը: Մարզադպրոցին հովանավորելու, սաների անվճար կրթությունն ապահովելու, ինչպես նաև աշխատանքները մշտապես վերահսկելու համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը պարգևատրվեց պատվոգրով և գավաթով:
-Մարզական կյանքի զարգացման և երեխաների համակողմանի կրթության համար մենք ձեռնարկելու ենք հնարավոր ամենը, որպեսզի վաղվա սերունդը լինի հոգեպես, ֆիզիկապես և մտավորապես զարգացած,- հավելեց Ա. Ուլիխանյանը:
Նշենք, որ Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցի սաները իրենց մարզական պատրաստվածությամբ աչքի են ընկնում հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթներում՝ ցուցաբերելով բարձր արդյունքներ:
Նկարները՝ այստեղ