Մայիսի 9-ին Նոր Նորքի ներկայացուցիչները հիշատակի տուրք մատուցեցին 9.05.2013

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ վետերաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ դնելու Անհայտ զինվորի հուշաքարին և Շուշիի ազատագրման ժամանակ զոհվածների հիշատակին
Մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ հայ զինվորը ևս Մեծ հայրենականում իր պարտքն է կատարել՝ պայքարելով ֆաշիզմի և բռնության դեմ հանուն խաղաղության և լավ ապագայի: Նոր Նորքի ներկայացուցիչները գլուխ խոնարհեցին այն բազմահազար հայորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն այսօրվա խաղաղության: Մայիսյան հաղթանակների կապակցությամբ միջոցառումները Նոր Նորքում շարունակական են...
Նկարները՝ այստեղ