Բանակի օրվա միջոցառումները Նոր Նորքում շարունակվում են


Հայոց բանակի 21-րդ տարեդարձը ողջ հայության տոնն է, մեր ազգային հպարտությունն ու վաղվա ապահով երկրի երաշխավորը: Բանակի օրվա միջոցառումների շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ենթասպաների դպրոցում կազմակերպվել էր մշակութային գեղեցիկ ծրագիր: Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի սաներն ու գեղարվեստական խմբերը, ինչպես նաև ճանաչված երգչուհիների սիրված կատարումները տոնական բարձր տրամադրություն էին ստեղծել կրթօջախում: Ազգային ժողովրդական երգն ու պարը հայրենասիրական խրոխտ ոգով էին համակել ներկաներից յուրաքանչյուրին: 
Մշակութային գեղեցիկ ծրագրից բացի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կրթօջախին նաև անականկալ նվեր մատուցեց՝ LCD հեռուստացույց, կրկին անգամ բարեմաղթելով, որ ապագա ենթասպաները պատվով կատարեն իրենց վերապահված բարձր առաքելությունը՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի:
Նկարները` այստեղ