Նոր Նորք վ/շ ղեկավարը մասնակցեց վետերանների տոնական հացկերույթին 10.05.2013

Նոր Նորքի վետերանների խորհրդի անդամների համար վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական հյուրասիրություն: Հաղթանակի բերկրանքը միասնական սեղանի շուրջ կրկին անգամ զգալու և անցած ճանապարհն արժևորելու նպատակով կազմակերպված հացկերույթին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Նոր Նորքի վետերանները ուշագրավ պատմություններ ու դրվագներ հիշեցին պատերազմական օրերից՝ բաժակ բարձրացնելով, որ աշխարհում մշտապես խաղաղությունն ու բարությունը թևածի, և որ նոր սերունդը այլևս նման արհավիրքներ չտեսնի:
-Կանցնեն տարիներ, դարեր ու հազարամյակներ, բայց անցյալը երբեք չի մոռացվի. ձեր շնորհիվ այսօր մենք ունենք խաղաղ ապրելու, արարելու և ստեղծագործելու հնարավորություն, - հավելեց վարչական Նոր Նորք շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ աջակցություն հայտնելով մշտապես սատարել վետերաններին իրենց հուզող խնդիրների լուծման համար: