Աստիճանահարթակի վերականգնում Նոր Նորքի Լյուքսեմբուրգ հասցեում 11.04.2013



Նոր Նորքի 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգ փողոցով ձգվող շուրջ 200քմ տարածքով այս աստիճանահարթակը բնակիչներին ծառայել էր բավականին երկար տարիներ: Ժամանակն ասել էր իրենը. տարածքը լուրջ վերականգնման կարիք ուներ: Արձագանքելով բազմաթիվ բնակիչների դիմում-խնդրանքին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ նշված տարածքը ևս ներառվեց կապիտալ բարեկարգման ծրագրում: Վերականգնվեց ոչ միայն աստիճանների արտաքին տեսքը, այլև տեղադրվեցին նոր բազրիքներ: Ութ օր շարունակ իրականացվող աշխատանքների արդյունքն այսօր ակներև է: Բնակիչներն արդեն կարող են օգտվել հարմարավետ և բարեկարգ աստիճաններից, իսկ ամուր բազրիքները, անկասկած, կծառայեն դեռ շատ տարիներ:
Նկարները՝ այստեղ