Փակ զրուցարան-տաղավարներ Նոր Նորքի 7-րդ և 9-րդ զանգվածներում 12.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորքում կատարած շրջայցի ընթացքում բազմաթիվ բնակիչների խնդրանքին ի պատասխան հանձնարարել էր փակ զրուցարան-տաղավարներ տեղադրել Նոր Նորքի 7-րդ զանգվածի Կարախանյան և 9-րդ զանգվածի Վիլնյուսի 17 հասցեներում: Գարնանային այս եռուն շրջանում մեկնարկեցին նաև զրուցարանների տեղադրման աշխատանքները, որոնք օրվա վերջում արդեն գրեթե պատրաստ էին: Կարախանյան փողոցում իրականացվում էին նաև հենապատերի ամրացման ու բարեկարգման աշխատանքներ, իսկ Վիլնյուսի 17 և 16 շենքերի միջանկյալ խաղահրապարակը վերածվել էր ծաղկազարդ և բարեկարգ պուրակի:
Նկարները՝ այստեղ