Նոր Նորքում շարունակվում են ծաղկազարդման ու կանաչապատման աշխատանքները 23.05.2013

Նոր Նորքում շարունակվում են ծաղկազարդման ու կանաչապատման աշխատանքները: Փողոցների անունները նշող էլէկտրոնային ցուցանակների ծաղկամանները համալրվում են տարբեր ծաղիկներով: Ծաղկային գոտիները նույնպես վերագտնում են իրենց հմայիչ տեսքը՝ նոր գույներով ու երանգներով համալրելով շրջակա միջավայրը: Նորացվում է նաև ոռոգման ցանցը. երրորդ և չորրորդ զանգվածների միջանկյալ լանջի կանաչ գոտում ևս փոխվում են ջրատար խողովակները՝ ողջ տարին կանաչը պահպանելու նպատակով: Նոր Նորքի Թևոսյան և Դավիթ Բեկ խաչմերուկի օղակաձև հատվածում օրեր շարունակ իրականացվող աշխատանքների արդյունքում տարածքը վերածվում է հրաշագեղ մի պուրակի: Քարե ծաղկամանների, մշտադալարների ու ծաղիկների համադրությամբ տարածքը Երևանի գեղարվեստական ծաղկազարդման նոր մշակույթի գեղեցիկ դրսևորումներից է:
Նկարները՝ այստեղ