Քիք-բոքսինգի հանրապետական հուշամրցաշար նվիրված Դավիթ Պետրոսյանի հիշատակին

  Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար լուսահոգի Դավիթ Պետրոսյանի հիշատակին նվիրված Դինամո մարզադահլիճում  կազմակերպվել էր քիք-բոքսինգի հուշամրցաշար, որի նախաձեռնողները ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան էր, “Արսենալ” պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիան և “Տորք Անգեղ” մարզամշակութային կենտրոնը: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինչպես սպորտի բնագավառի, այնպես էլ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Դավիթ Պետրոսյանի հարազատները, ընկերներն ու գործընկերները:
“Արսենալ” պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի կողմից սահմանվել էին պատվոգրեր, որոնցով պարգևատրվեցին հանրապետական հուշամրցաշարին իրենց աջակցությունը ցուցաբերած անձիք: Պատվոգրի և մեդալի արժանացավ նաև Նոր Նորք  վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Մրցույթին նախորդած գեղարվեստական ծրագրում ներկաներին ողջունեց  Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի “Վահագն” դհոլահարների անսամբլը:
Հուշամրցաշարը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ:  2010 թվականին մեկնարկած մարզական այս իրադարձությունը դարձել է ամենամյա ու ավանդական ՝  կրելով հանրապետական բնույթ:
Քիք-բոքսինգի հանրապետական հուշամրցաշարը  այս տարի իրականացվում է սեպտեմբերի 29-ից 30-ը: Մասնակիցները հանրապետության բոլոր մարզերից ընդգրկված  26 ակումբներն էին՝ շուրջ 400 մարզիկ տարիքային տարբեր խմբերում, ովքեր մրցեցին անհատական (ոչ պրոֆեսիոնալներ)  գավաթի համար  և թիմային (պրոֆեսիոնալներ)՝ գլխավոր մրցանակի՝ գավաթի համար:
Հարազատ երկրի անունը միջազգային մրցասպարեզներում բարձր պահած մարզիկների յուրաքանչյուր հաղթանակ համայն հայության՝ առավելապես երջանկահիշատակ Դավիթ Պետրոսյանի համար հպարտության լավագույն առիթ էին:
Այսօրինակ հուշամրցաշարները մարզական ակտիվ կյանքին զուգահեռ մարզիկներին պատրաստում են առավել կարևոր մարտերի: Մարզաշխարհում հայերի տոնած վերջին փայլուն հաղթանակները առավել քան խոսում են, որ մեր մարզիկների ներուժն ի զորու է դրսևորել գերազանց արդյունք և բարձրում ծածանել հայոց դրոշը:
 Նկարները՝ այստեղ
 
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

"Մենք մշտապես ձեր կողքին ենք" - Ա. Ուլիխանյան

Հանդիպում Նոր Նորքի ընդհանրապես չլսող և լսողության հետ որոշակի խնդիրներ ունեցող բնակիչների հետ


 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը խուլերի միջազգային օրվա առթիվ հանդիպում ունեցավ Նոր Նորքի ընդհանրապես չլսող և լսողության հետ որոշակի խնդիրներ ունեցող բնակիչների հետ:
Պատասխանատու ներկայացուցիչ Ռոզա Բալեյանի օգնությամբ լսողության և խոսքի խանգարումներ ունեցող բնակիչներն իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ուղղեցին վարչական շրջանի ղեկավարին: Բարձրացված խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տրվեցին:
"Մենք մշտապես ձեր կողքին ենք՝ պատրաստ օգնելու և աջակցելու բոլորիդ",-նշեց ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ հանդիպման ավարտին շնորհավորելով և խուլերի միավորման 80-ամյակի առթիվ նվերներ հանձնելով ներկաներին:
Նկարները՝ այստեղ






 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանդիպումը Հայլենդի քաղաքապետի հետ


Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքի քաղաքապետ Լարի Մակ Քալոնի հետ: "Հույսի տապան" բարեգործական միության նախագահ Գարիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ քաղաքապետն արդեն 3-րդ անգամ է լինում Հայաստանում: 
Նշենք, որ Լարի Մակ Քալոնի շնորհիվ Հայլենդը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հուշագիր և Ապրիլի 24-ը հռչակել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հանդիպումը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ կրում էր ճանաչողական բնույթ՝ հետագայում համագործակցության եզրեր մշակելու և միասնական աշխատանք ծավալելու նպատակով:
Հանդիպման ավարտին ղեկավարները փոխանակվեցին հուշանվերներով՝ ի նշան նոր ձևավորվող բարեկամության:
Նկարները՝ այստեղ

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Շախմատի միաժամանակյա խաղի բաց առաջնություն Նոր Նորքում


ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի թիվ 187 դպրոցում կազմակերպվել էր շախմատի միաժամանակյա խաղի բաց առաջնություն միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի և Նոր Նորքի կրտսեր ու ավագ շախմատասերների մասնակցությամբ:  Խաղին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:  Դպրոցն աչքի է ընկնում շախմատ առարկայի լավ դրվածքով: Այստեղ ուսանում է նաև եվրոպայի փոխչեմպիոն 10 տարեկան Շանթ Սարգսյանը, ով ևս մասնակցում էր խաղին: Առաջնությանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը: Խաղն ընթացավ բավականին լարված և հետաքրքիր : Դպրոցի տնօրեն Վյաչեսլավ Ղևոնդյանը նմանօրինակ միջոցառումները հատկապես կարևորեց դաստիարակչական տեսանկյունից: “Այսօր մենք որակի խնդիր ունենք, պետք է ամեն ջանք ներդնենք որակյալ կրթություն ապահովելու և պետությանն արժանի քաղաքացիներ կրթելու համար,- հավելեց տնօրենը,- իսկ մեր շախմատիստների փայլուն հաղթանակը ոչ միայն ոգևորեց այլև նոր հաղթանակների և անընդմեջ կատարելագործման ուղղեց մեզանից յուրաքանչյուրի”: Անշուշտ, հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը այստեղ ևս կատարյալ արդյունք գրանցեց՝ փայլուն հաղթանակներ տանելով  իր մրցակիցների հանդեպ: Սիրով շնորհավորում ենք Զավեն Անդրեասյանին՝ մաղթելով նորանոր բարձունքներ միջազգային մրցասպարեզներում: 
ՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ

«Երևանը մեր տունն է» ծրագիրը Նոր Նորքում


Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից իրականացվող «Երևանը մեր տունն է»  ծրագիրը  մեծ ոգևորություն է առաջ բերել Նոր Նորք վարչական շրջանի ակտիվ  երիտասարդների շրջանում: Նշենք, որ ծրագիրն ընդգրկում է Երևանի բոլոր վարչական շրջաների ակտիվ երիտասարդներին և կրում է մրցութային բնույթ. հաշվի են առնվելու երիտասարդների պահվածքը, զարգացվածությունը, աշխատասիրությունը էթիկան և պարտաճանաչությունը: 
Նոր Նորքից ընտրված երեսուն երիտասարդ  սեպտեմբերի 10-ից 15-ը «Երևանը մեր տունն է»  ծրագրի շրջանակներում  պետք է մասնակցի նախատեսվող միջոցառումներին՝ դրսևորելով իր լավագույն ունակությունները:
Նոր Նորքի երիտասարդները ծրագրի խորագիրը կրող հատուկ շապիկներով երեկ վարչական շրջանի բանուկ պողոտաներին մոտ գտնվող դպրոցներում օգնեցին աշակերտներին անվտանգ անցնել ճանապարհը, օգտվել անցումներից,  պահպանել  անվտանգության կանոնները:
Այսօր նախատեսված օրակարգի համաձայն «Երևանը մեր տունն է»  ծրագրում ընդգրկված Նոր Նորքի երիտասարդները հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ
Քննարկելով ծրագրի նպատակն ու նշանակությունը՝ երիտասարդները հատկապես կարևորեցին ձեռնարկի դերը իրազեկվածության բարձրացման 
և հասարակության մեջ Երևանի հանդեպ հոգատար վերաբերմունքն արմատավորելու տեսանկյունից:
Վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին՝ դրսևորած ակտիվության ինչպես նաև արդյունավետ գործունեության համար:
Համատեղ քննարկվեցին նաև առաջիկայում իրականացվելիք տարբեր միջոցառումների վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր:
Մինչև սեպտեմբերի 15-ը երիտասարդները կմասնակցեն տարաբնույթ ձեռնարկների, կցուցաբերեն իրենց ունակություններն ու ճկունությունը: Արդյունքները կամփոփվեն Կիրովի անվան այգում կազմակերպվելիք միջոցառման ժամանակ, որին կհաջորդի տոնական համերգային ծրագիրը:
Նկարները դիտեք՝ ալբոմ 1, ալբոմ 2, ալբոմ 3, ալբոմ 4:

Գովազդային հին վահանակների ապամոնտաժման աշխատանքները Նոր Նորքում


Նոր Նորք  վարչական  շրջանում մեկնարկել են գովազդային հին վահանակների հեռացման աշխատանքները: Շենքերի տանիքներին և պատերին տեղակայված վահանակները Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցների և անձամբ բաժնի պետ Սամվել Պարսամյանի համալիր աշխատանքի արդյունքում զգուշորեն հեռացվում են՝ վերականգնելով շենքի նախկին տեսքը:

 

Շրջագայություն Նոր Նորքի Դավիթ Բեկ պողոտայով


Դավիթ Բեկ պողոտայում՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղադրված է Նոր Նորքի մուտքերը խորհրդանշող հերթական ցուցանակը:
 Դավիթ Բեկ փողոցն ընդմիջող սիզաթումբը այս տարի
հիմնանորոգվել է` եզրաքարերից բուսահող:
2012թ-ին Դավիթ Բեկ պողոտայի 2000 քառակուսի մետր միջնաշերտը կանաչապատվել է 350 մշտադալարներով` սյունաձև ու ոսկեգույն թույաներով, ծաղկային կոմպոզիցիաներով:

Նկարները՝ այստեղ














Նկարազարդում Նոր Նորքի 8-րդ զանգվածի 21 շենքի պատին



Նոր Նորք վարչական
 շրջանի 8-րդ զանգվածի 21 շենքի պատը նկարազարդվեց դաստիարակչական թեմատիկա պարունակող երևանյան տեսարանով:
"Մաքուր պահենք մեր քաղաքը" խորագրով նկարազարդումն արդեն հասցրել էր իր շուրջը համախմբել բակի փոքրիկներին, ովքեր
ոչ միայն հիանում էին գեղեցիկ պատկերով, այլև բարձրաձայն կրկնում նկարի կենտրոնում տեղակայված խրատը՝ "Մաքուր պահենք մեր քաղաքը":
Այո, Երևանը մեր տունն է, որի մաքրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս հոգածության և ուշադրության կենտրոնում:
Նկարները՝ այստեղ

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ


Գիտելիքի և դպրության տոնը ինչպես ամենուր, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանում տոնական հնչեղություն ուներ: 
Օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հյուրընկալվել էր Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում: 
Կրթօջախում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որում ներգրավված էին հատկապես դպրոցի փոքրիկ սաները: 
Բացման խոսքը վերապահված էր տնօրեն Մ. Քուշկյանին: Ներկաներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` տնօրենը բարեմաղթեց, որպեսզի ուսումնական նոր տարեմուտը լեցուն լինի հաջողություններով և հպարտության արժանի ձեռքբերումներով:  


Մանկավարժական, աշակերտական և ծնողական կազմին շնորհավորեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: "Գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության նախապայմանն է: 
Ուստի՝ յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ մեր երկրի",- նշեց ղեկավարը` հավատամք հայտնելով, 
որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով աշակերտները կկառուցեն մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան: 
Նոր Նորքում գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառումները ամենուր էին` յուրաքանչյուր կրթական օջախում: 
Ուշագրավ էր հատկապես Կենտրոնական գրադարանում կազմակերպված ավանդական ձեռնարկը, 
որի շրջանակներում առաջին դասարանցի փոքրիկները գրադարանավարների ուղեկցությամբ շրջայց կատարեցին ողջ գրադարանում, ծանոթացան գրքերի անեզր աշխարհի գանձարանին: 
Գիտելիքի և դպրության օրը առավելապես մեր` կրթության բազմադարյան ավադույթներ ունեցող հայերիս կյանքում բացում է հույսերի և սպասումների նոր արշալույս: 
Շնորհավորելով կրթության և գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` Նոր Նորք վարչական շրջանը սիրով բարեմաղթում է լուսավոր վերելքներ դպրության ջահը կրելու պատվաբեր և պատասխանատու ճանապարհին:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

  Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:
Սկսվում է սպասումներով լի ուսումնական տարին՝ գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Լուսավոր է գիտության աշխարհ մուտքն ազդարարող այս օրվա խորհուրդը՝ լեցուն կյանքի առաջընթացի հույսով ու հավատով: 
Գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության նախապայմանն է: Ուստի՝ յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ մեր երկրի: 
Գիտակից և կիրթ սերունդը երկրի առաջընթացի գրավականն է՝ պետության վաղվա օրվա երաշխավորը: Մենք՝ բոլորս, քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ պետք է նպաստենք հայրենասեր, բանիմաց և կիրթ հասարակության կայացմանը: 
Ջերմորեն շնորհավորում եմ հատկապես դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր շրջափուլը: Սիրելի՛ դպրոցականներ, մաղթում եմ ձեզ լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության պատասխանատու առաքելությունը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: 
Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով: Լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ արգասաբեր և նվաճումներով լի ուսումնական տարի: