Հայտարարությունների ցուցատախտակներ կանգառագոտիներում 5.04.2013

Բազմաբնակարան շենքերի պատերից, հենասյուներից ու հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերից հայտարարությունների և այլ պաստառների մաքրման նպատակով մայրաքաղաքում` այդ թվում նաև Նոր Նորք վարչական շրջանում, շարունակվում են հատուկ նշանակության ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակները տեղ են գտնում նաև Նոր Նորքի կանգառագոտիներում ու բանուկ հատվածներում: