Ազդարարվեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Վերջին զանգ»-ը 26.05.2013

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Վերջին զանգի» եզրափակիչ ակորդը հնչեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում: Արարողությանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ում համար տոնը կրկնակի բնույթ ուներ, քանի որ 89 շրջանավարտների կազմում էր նաև նրա դուստրը: Միջոցառումը մեկնարկեց ճեմարանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդեց բարեմաղթանքների շքերթը կրթօջախի նախկին շրջանավարտների, ծնողների ու բարեկամների կողմից: Շիրակացու անվան ճեմարանը աշխարհի լավագույն դպրոցների կազմում է, ուստի, լինելով այդ հեղինակավոր կրթօջախի շրջանավարտը, պետք է հստակ գիտակցես ճեմարանականի կարևոր առաքելությունը: Սերունդների հերթափոխի գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ավագները դպրության ջահը փոխանցեցին նոր սերնդին՝ մաղթելով, որ որդեգիրը դառնան ճեմարանի ուսանած լավագույն արժեքների: Ամփոփիչ ակորդը գեղեցիկ վալսն էր, որին միացավ նաև տնօրեն Աշոտ Ալիխանյանը:Անանիա Շիրակացու անվան ճեմարանը մեկ սերունդ ևս ճանապարհեց մեծ կյանք. մաղթում ենք, որ այդ կյանքի արահետները միայն լուսավոր հանգրվաններ տանեն, և որ կրթօջախը բազում առիթներ ունենա հպարտանալու իր սաների ձեռքբերումներով ու հաջողություններով:
Նկարները՝ այստեղ