Նշվեց Նոր Նորքի Ս. Սարգիս Եկեղեցու օծման 13-րդ տարեդարձը 30.04.2013

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու օծման 13-րդ տարեդարձի առիթով ապրիլի 28-ին եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Այնուհետև՝ ժամը 16.00-ին, տեղի ունեցավ խաչի երթ՝ Նոր Նորք համայնքի վարչական շրջանի հարակից տարածքից դեպի եկեղեցի: Երթին մասնակցում էին Նոր Նորքի հանրակրթական դպրոցների շուրջ երկու հազար սաներ: Եկեղեցում քահանաները ներկայացրեցին եկեղեցու մասին պատմական ակնարկ, տեղի ունեցավ օրհնության կարգ: Ապրիլի 30-ին, ժամը 11.00-ին կմատուցվի տոնական պատարագ՝ նվիրված եկեղեցու օծման 13-րդ տարեդարձին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այսուհետև այդ օրը՝ ապրիլի 30-ը, կհռչակվի Նոր Նորքի Ս. Սարգիս Եկեղեցու ուխտի օր, և ամեն տարի այդ օրը կմատուցվի տոնական պատարագ: Նույն օրը ժամը 14.00-ին, Նոր Նորքի հայորդյաց տանը տեղի կունենա հանդիսավոր միջոցառում և համերգ՝ նվիրված եկեղեցու օծման 13-րդ տարեդարձին: Աղբյուրը՝ http://www.qahana.am/?ln=am&page=news-item&id=101
 Նկարները՝ այստեղ