ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Նոր Նորք վարչական շրջանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի միջև ձևավորված համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի պատվիրակության փոխադարձ այցելությամբ, որը գլխավորում էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակում կայացավ համագործակից կողմերի համատեղ քննարկում, որի ժամանակ ի մի բերվեցին արդեն մշակված ծրագրերի կյանքի կոչման ուղիները:
Այնուհետև կողմերը եղան Նոր Նորքի Ֆ. Նանսենի անվան բարեկամության պուրակում, մասնակցեցին խորհրդանշական ծառատունկին: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի ուղեկցությամբ Գեղարքունիքի պատվիրակությունն այցելեց նաև Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի, որն արդյունավետ օրվա վերջին, տրամաբանական ավարտն էր: Համագործակցությունն ամուր հիմքեր հաստատեց և ապագայում կարտահայտվի համատեղ տարբեր միջոցառումների ու ձեռնարկների տեսքով:






















Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍԿէՆԱՌ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Գլխուղեղը ամբողջ օրգանիզմի կառավարման հիմքն է, այն յուրօրինակ ազդակներով կարգավորում և ղեկավարում է մեր մարմինը:
Օրգանիզմում առաջացած հիվանդությունների դեմ պայքարելու համար գլխուղեղում արտադրվում են անհրաժեշտ նեյրոհորմոնալ նյութեր, որոնք հաղթահարում են հիվանդությանը: Սակայն դրանց պակասի արդյունքում երբեմն հիվանդությունը խոր արմատներ է ձգում մարդու օրգանիզմ` դառնալով մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը:
Բժշկության ոլորտի նորագույն հայտնագործությունների արդյունքում այսօր սկէնառ թերապիայի օգնությամբ հնարավոր է դարձել ազդակներ ուղղել գլխուղեղին համապատասխան նեյրոհորմոնալ նյութեր հիվանդության օջախին մատակարարելու համար: Եվ հրաշալի փաստ. նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ ոչ միայն բուժման դրական տեղաշարժ են արձանագրել, այլև իսպառ վերացել են օրգանիզմից:
Նոր Նորք վարչական շրջանում գործող Սկէնառ թերապիայի կենտրոնը բազմաթիվ հիվանդների է վերադարձրել առողջ կենսակերպի: Այս առումով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տ/կ նախագահ և ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանի նախաձեռնությամբ համագործակցություն ձևավորվեց "Սկէնառ առողջության վերականգնողական կենտրոնի" ղեկավար Ռուբեն Հարությունյանի հետ բժշկական ծառայությունը Նոր Նորքի բնակչության առավել լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար: 

 Այսուհետ Նոր Նորքի բազմաթիվ բնակիչներ կարող են դիմել Սկէնառ թերապիայի կենտրոն և բավականին զեղչված բուժսպասարկում ստանալ:
Սկէնառ թերապիայի օգնությամբ հիվանդությունը օրգանիզմից հեռանում է բնական հակազդիչների օգնությամբ: Հետևաբար, ի տարբերություն քիմիականի, չի տուժում մեկ այլ օրգան համակարգ:
Վերականգնելով ձեր առողջությունը սկենառ թերապիայի մեթոդով` Դուք ակնհայտ փոփոխությունները կնկատեք առաջին մի քանի այցելությունից հետո:


Տեղեկությունների համար զանգահարեք 28-85-42 64-45-39 հեռախոսահամարներով, կամ այցելեք Նոր Նորքի 3-րդ զանգված` Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, առաջին հարկ` "Սկէնառ" առողջության վերականգնողական կենտրոն:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ - 2012

Ամեն ժամանակներում էլ կինը կայուն դեր է ունեցել հասարակության և կյանքի տարբեր բնագավառներում: Իրենց մեջ ներդաշնակորեն միահյուսելով քնքշանքն ու հոգատարությունը, կանացի հմայքն ու գեղեցկությունը, նրանք նաև կամքի տոկունություն են դրսևորել հարկավոր պահին:
Պատահական չէ, որ Մայրության և գեղեցկության տոնը հայերս նշում ենք շուրջ մեկ ամիս: Այս առիթով ուշագրավ էին Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված միջոցառումները, որոնք դեռ շարունակական ընթացքի մեջ են:
Կանանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հանդիպում ունեցավ Նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների կին ղեկավարների հետ: Շնորհավորական խոսքում ղեկավարը մաղթեց տնօրեններին ստեղծագործական և աշխատանքային նոր հաջողություններ սերնդակրթության թեև դժվարին բայց և պատվաբեր ու պատասխանատու ճանապարհին: Շնորհավորական բացիկներ հանձնվեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:


Միջոցառումների հաջորդ ակկորդը Նոր Նորքի վարչական շենքի դահլիճում էր: Այս անգամ հանդիպումը Նոր Նորքի հասարակական և այլ կազմակերպությունների, հայրենական և Արցախյան պատերազմի վետերանների և զոհված ազատամարտիկների ընտանիքների կին ներկայացուցիների հետ էր:
Միջոցառումն ուղեկցվեց Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի սաների պարային և երաժշտական կատարումներով, որոնք օրվա խորհրդին տոնական և պայծառ երանգ հաղորդեցին
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ուղղեց ներկաներին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ինչպես նաև ՀՀԿ խորհրդի անդամ Մելքի Գասպարյանը
Նոր Նորք վարչական շրջանում գեղեցության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին Նոր Նորքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանը: Վերջինս շնորհավորեց ներկաներին` համոզմունք հայտնելով, որ միասին կանգնելով երկրի կառուցման հենքում` դրական տեղաշարժն ակներև կլինի:
Մայրության և գեղեցկության տոնը Նոր Նորքում նշվեց ոչ միայն մշակութային ծրագրով, այլև տոնական նվերների հանձնմամբ:
Գարնանային այս հրաշալի տոնի առթիվ մեր ստեղծագործական խումբը ևս միանում է բազմահազար շնորհավորանքներին` մաղթելով բոլոր կանանց ու աղջիկներին գարնանային պայծառություն և անսահման ժպիտներ:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

"ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐ" ՀԱՄԱՐ 106 ԴՊՐՈՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-20

Հայոց բանակի 20-ամյա հոբելյանը համազգային հնչեղություն ստացավ, քանի որ մեր երիտասարդ պետության մեծագույն նվաճումներից է, ազգի պաշտպանության և զորեղացման հուսալի պատվարը:
Այս առումով Նոր Նորք վարչական շրջանի ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ, որոնք դաստիարակչական և ուսուցողական բնույթ ունեին:
Այս անգամ մեր հաղորդաշարն անդրադարձավ Նոր Նորք վարչական շրջանի "Վարդանանց Ասպետներ" համար 106 դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որն իր շրջանակներում էր ներառել կրթօջախի մանկավարժական և աշակերտական ողջ համակազմին: 

 Միջոցառման խորհուրդը հայոց դարավոր գոյության հենքում մեր քաջազուն հայորդիների անվեհեր և ազգանպաստ գործունեությունն էր, որոնց համախմբում և բնորոշում էր ազգի հանդեպ սերն ու նվիրումը: Նրանց դավանանքը քրիստոնեությունն էր ու հայրենիքը: Այս գիտակցումը մշտապես ուղղորդել է հային` հաղթանակի ճանապարհ կերտել պատմության քառուղիներում: "Վարդանանց ասպետներ" կրթօջախի սաները կերպավորել էին մեր հերոսազգի քաջերին, ովքեր Արցախյան ազատամարտում կարողացան փարոս դառնալ և լուսավորել հաղթանակի ուղին: Միջոցառումը ազգային հայրենասիրական ոգով էր համակել ներկաներին, որոնց կազմում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, կրթության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ և հյուրեր տարբեր բնագավառներից:
-Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունը ամենասրբազան առաքելությունն է,- նշվեց միջոցառման ընթացքում,- և ազգի համար իրենց կյանքը ներդրած յուրաքանչյուր հայորդի արժանի է խորին ակնածանքի և խոնարհումի:
Բանակն է ազգի գոյության և կայուն զարգացման խարիսխը: Այսօր անկախության սերունդներին է ժառանգվում ազատ և անկախ երկիր, ուժային զորեղ կառույցներով: Ապագան հուսալի ձեռքերում է, քանի որ նոր սերունդը հայրենաշունչ ոգով պատրաստ է կրելու և պատվախնդրորեն պահելու հայրենիքի և հավատի հայի դավանանքը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ՆՈՐ ՆՈՐՔ - ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև փոխշահավետ համագործակցության ստեղծելու ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև ձգվեց բարեկամության կամուրջ: Այդ համագործակցության վավերացման առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի պետերը ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ այցելեցին Գեղարքունիքի մարզ: Նոր Նորքի պատվիրակությունը ջերմ ընդունելության արժանացավ մարզպետարանի ողջ աշխատակազմի կողմից: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի աշխատասենյակում համագործակցող կողմերը ներկայացրեցին իրենց տարածաշրջանի առանձնահատկությունները` կլիմայական, տնտեսական, կուլտուր-մշակութային և այլ առումներով: Միմյանց հանդեպ ձևավորված փոխվստահության մթնոլորտում մշակվեցին համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացման ուղիներ:
Այնուհետև մարզպետարանի նիստերի սրահում կլոր սեղան քննարկմամբ ներկայացվեցին առաջադրվող բոլոր այն կետերը, որոնց շուրջ կձևավորվի ակտիվ համագործակցություն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի միջև:
Երկուստեք համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կարևորվեց միասնական աշխատանքը առևտրի, կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի, սոցիալական ապահովության և առողջապահության բնագավառներում:
Քննարկման ավարտին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր` վերոհիշյալ ոլորտներում համատեղ աշխատելու և արդյունավետություն ապահովելու նպատակով:



Հայլուր Նոր Նորք Գեղարքունիք նոր գործակցություն                               NORNORQTV/TVADSTUDIO Նոր Նորք-Գեղարքունիք

Պաշտոնական հատվածին հաջորդեց հանդիսավոր մասը: Կողմերը բաժակ բարձրացրեցին ապագայի խոստումնալից ծրագրերի իրագործման համար և փոխանակվեցին հուշանվերներով: Նոր Նորքի պատվիրակության համար կազմակերպվեց նաև փոքրիկ էքսկուրս դեպի Գեղարքունիկի երկրագիտական թանգարան: Հյուրերը առավել սերտորեն ծանոթացան Գեղամա երկրի կենցաղին, վարքն ու բարքը խտացնող պատմամշակութային կոթողներին, արհեստի և արվեստի նմուշներին, գրական ու գեղարվեստական ժառանգության հազարամյա արժեքներին:
Արդյունավետ օրվա վերջին կայանը Գավառի Սուրբ Սարգիս եկեղեցին էր, որտեղ համագործակից երկու կողմերը քրիստոնեային հատուկ խոհեմությամբ աղոթք վեր առաքեցին առ Աստված` հաջողելու ապագա միասնական արվելիք աշխատանքները:
Գեղարքունիքի մարզի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցության հիմքերը, կողմերի հավաստմամբ, խոստումնալից ապագային են միտված: Առաջիկայում կայանալիք տարաբնույթ միջոցառումները այդ ճանապարհը տանող առաջին քայլերը կդառնան:
Իրականացվող համատեղ ծրագրերը Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև ոչ միայն հաղորդակցման և փոխհարստացման խթան կդառնան, այլև բարեկամության ամուր կապեր կստեղծեն հանրապետության ողջ տարածքում:




























                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      


 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Փետրվարի 21-ին` Նոր Նորք վարչական շրջանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում տոնական արարողություն էր: Փայտի, քարի և մետաղի մշակման ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար գերմանական ընկերության աջակցությամբ կրթօջախում բացվեց Էլեկտրական սարքավորումների կենտրոն: Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և Բոշ ընկերության ներկայացուցիչները: 
 Հյուրերը ծանոթացան կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, գերժամանակակից սարքավորումներին, որոնք կօգնեն ապագա ուսանողներին հմտանալ մասնագիտական դաշտում և դառնալ աշխատաշուկայում պահանջված մասնագետներ:














 

 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©