Վերջին զանգի ավարտական միջոցառումը թիվ 62 ավագ դպրոցում 24.05.2013

Շրջանավարտների ավարտական հանդիսությունների ծաղկաբույլում ուշագրավ էր Նոր Նորք վարչական շրջանում գտնվող թիվ 62 ավագ դպրոցում իրականացված պարային հետաքրքիր լուծումներով միջոցառումը, որին ներկա էին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի տնօրեն Ալվինա Հարությունյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր տարբեր ոլորտներից: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները ոչ միայն շնորհավորում, այլև գեղեցիկ անակնկալ էին մատուցում շրջանավարտներին՝ սիրված երգչուհիներ Էլլա Տարունցի և Եվայի կատարումները, ինչպես նաև տոնական մեծ տորթը հաճելի պահեր պարգևեցին շրջանավարտներին, մանկավարժներին և բազմաթիվ հյուրերին: Վերջին զանգի տոնական հանդիսությանը հաջորդեց շրջանավարտների վերջին դասը. խորհրդանշական միջոցառումը հուզումնալից զգացողությամբ էր համակել ներկաներին: Տարիներ շարունակ դպրոց տաճարում մտավոր ու հոգևոր արժեքներ սերտած աշակերտները հրաժեշտ էին տալիս հարազատ կրթօջախին՝ իրենց հետ տանելով մանկավարժների ծնողական խորհուրդներն ու դասերը:
Նկարները՝ այստեղ