Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցի նոր տեսքը 23.05.2013

Դեռևս նախորդ տարի Դավիթ Բեկ փողոցում իրականացվեցին միջանկյալ սիզաթումբի հիմնանորոգման աշխատանքներ՝ եզրաքարերից բուսահող: 2012թ-ին 2000 քառակուսի մետր միջնաշերտը կանաչապատվեց 350 մշտադալարներով` սյունաձև ու ոսկեգույն թույաներով, ծաղկային կոմպոզիցիաներով: Այս տարի մեկնարկեցին փողոցի երկկողմ ասֆալտապատման ու եզրաքարերի նորացման աշխատանքները: Թեև եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ասֆալտապատումը փոքր-ինչ երկարաձգվեց, այդուհանդերձ, այսօր ընդարձակ փողոցը հանրությանն է ներկայանում գրեթե ավարտուն, գեղեցիկ տեսքով՝ բարեկարգ ու համաչափ եզրաքարերով, հարթ ասֆալտով ու կանաչազարդ սիզաթմբով, որը շուտով կհամալրվի նաև երփներանգ ծաղիկներով:
Նկարները՝ այստեղ