Նկարազարդում Նոր Նորքի 4-րդ զանգվածում (Բակունցի II նրբ. 13/2) 18.04.2013

Նոր Նորքի 4-րդ զանգվածում` Բակունցի II նրբ. 13/2 հասցեում, մանկական խաղահրապարակին ու սպորտհրապարակին հարող պատը նկարազարդվեց երեխաների կողմից սիրված մուլտհերոսների կերպարներով: Նկարազարդմանը նախորդել են պատի հարթեցման աշխատանքները, որից հետո արդեն անհրաժեշտ մակերևույթին հատուկ նյութերի օգնությամբ իրականացվել են նկարազարդման(գրաֆիտի) աշխատանքներ: Հեքիաթի օրինակելի հերոսները իրենց դաստիարակչական թեմատիկայով տեղ են գտնում տարբեր բակերում, խաղահրապարակներում և պուրակներում: Այսօրինակ մշակույթը ոչ միայն նպաստում է երեխաների երևակայության զարգացմանը, այլև կրթում բարությամբ և գեղեցիկը գնահատելու, արժևորելու հոգեբանությամբ:
Նկարները՝ այստեղ