Նոր Նորքում ընթացքի մեջ են կանաչապատման աշխատանքները 2013


Նոր Նորքի Թևոսյան և Դավիթ Բեկ խաչմերուկների օղակաձև հատվածում օրեր շարունակ կանաչապատման գրասենյակի աշխատակիցների ջանքերով տարածքը վերածվում է հրաշագեղ մի պուրակի: Արդեն բազմաթիվ անցորդների ուշադրությունը գրաված ակտիվ աշխատանքները տալիս են իրենց տեսանելի արդյունքը: Քարե ծաղկամանների, մշտադալարների ու ապագայում նաև ծաղիկների համադրությամբ տարածքը կդառնա ոչ միայն նորնորքցիների, այլև յուրաքանչյուր երևանցու համար սիրելի ու ակնահաճո վայրերից մեկը:
Նկարները` այստեղ