Նոր Նորքի Թևոսյան փողոցում ևս ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում 13.04.2013


Նոր Նորք վարչական շրջանում իրականացվող մեծածավալ ասֆալտապատման աշխատանքներից անմասն չմնաց նաև 4-րդ զանգվածի Թևոսյան փողոցը: Ժամանակակից տեխնիկայի գործարկմամբ հեռացվեց ասֆալտի վերին շերտը, որը ժամանակի ընթացքում մաշվել ու պատվել էր ճաքերով: Աշխատանքներին կհաջորդի ասֆալտապատումը, որը կիրականացվի փողոցի երկայնքով` նոր ու բարեկարգ տեսք հաղորդելով տարածքին:
Նկարները՝ այստեղ