Նոր Նորքը այսօր և վաղը` նոր այգիների նախագծեր



Նոր Նորք վարչական շրջանում 2013 թ-ին նախատեսված բարեփոխումների ծրագրով բոլորովին նոր տեսք է ունենալու 8-րդ զանգվածի Սիրահարների այգին, իսկ 9-րդ զանգվածում նախատեսվում է կառուցել նոր ու բարեկարգ հանգստի գոտի: Լայնածավալ կանաչապատման աշխատանքների կազմում նախատեսված նոր ու կանաչազարդ այգիները ներդաշնակորեն կհամալրեն Նոր Նորքի կանաչ դիմապատկերը` արդիական շունչ ու հմայք հաղորդելով վարչական շրջանին:
Նկարները՝ այստեղ