Նոր Նորքում ապրող Սուրենյանների ընտանիքում տոն էր

2012թ-ից Սիրիայից Նոր Նորք տեղափոխված 4 հոգուց կազմված Սուրենյանների ընտանիքում տոն էր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատակազմի սոց. ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչները ընտանիքին նվեր էին տարել սառնարան, որի կարիքը շատ էր զգացվում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով սիրիահայ մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությունը պետք է լինի ամենօրյա հոգածության ու առաջնային ուշադրության կենտրոնում:
Այսօրինակ ծրագրերով նպաստելով Հայաստան տեղափոխված ընտանիքների կայացմանը՝ կայուն նախադրյալներ են ստեղծվում հայրենադարձության համար:

Նկարները այստեղ՝ Նոր Նորքում ապրող Սուրենյանների ընտանիքում տոն էր

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 06.06.2013

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 22 բնակչից ներկա էին 20-ը: Առաջադրվող հարցերը բազմազան էին. 
.Ութ բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության բնակչության որոշ մասին ցուցաբերվել է ֆինանսական օգնություն: 
.Ութ բնակիչ դիմել էր կառուցապատման թույլտվության խնդրանքով, որոնցից մեկի դեպքում կպատրաստվի միջնորդագիր Երևանի քաղաքապետարան թույտվություն ստանալու համար, երկուսի դեպքում կպատրաստվի փաստաթղթերի փաթեթ և կներկայացվի Երևանի քաղաքապետարան, իսկ մնացած դեպքերում կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ և ապա՝ կտրվի պատասխան: 
.Չորս բնակիչ դիմել էր կոմունալ տարբեր խնդիրներով, որոնցից երկուսը՝ տանիքի վերանորոգման հարցով, մեկը՝ շենքի մուտքի ծածկը բարեկարգելու խնդրով, իսկ մյուսը՝ ասֆալտապատման առաջարկ-խնդրանքով: Ասֆալտապատման խնդրանքը մերժվեց, քանի որ տվյալ տարածքը ընդգրկված չէ ծրագրում, իսկ մյուս հարցերին ընթացք տալու համար կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ, կձեռնարկվեն անհրաժշետ քայլեր:


Երևան քաղաքում ասֆալտապատման ծավալները աննախադեպ են՝ 2.5 միլիոն քառակուսի մետր: Աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են նաև Նոր Նորք վարչական շրջանում

Այս տարի Երևան քաղաքում ասֆալտապատման ծավալները աննախադեպ էին՝ 2.5 միլիոն քառակուսի մետր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջաններում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկեցին վաղ գարնանից և արդեն ավարտական փուլում են:
Այս ուղղությամբ աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են նաև Նոր Նորք վարչական շրջանում: Հերթականների կազմում էր նաև Նոր Նորքի Բադալ Մուրադյան փողոցը, որտեղ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները ևս մոտենում են ավարտին:


Վերանորոգման աշխատանքներ Նոր Նորքի թիվ 112 մանկապարտեզում

Նոր Նորք վարչական շրջանի 2013թ բարեկարգման ծրագրով մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացվեցին թիվ 112 մանկապարտեզում: Հիմնանորոգվեց սանհանգույցը, հարդարման աշխատանքներ իրականացվեցին նաև խմբասենյակներում՝ տեղադրվեցին նոր, ժամանակակից դռներ ու պատուհաններ, ինչպես նաև լամինատե հատակ:
Նկարները՝ այստեղ

Ժպիտների հրավառություն Նոր Նորքում


Երեխաները մեր կյանքի ամենապայծառ ու լուսավոր էակներն են, մեր երկրի նոր ապագայի կառուցողները:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում կազմակերպվել էր մանկական ժամանցային ուրախ ծրագիր
Հեքիաթի ու սիրված մուլտֆիլմերի հերոսների այցելությունը ժպիտների և ոգևորության հրավառություն էր ստեղծել մանկության մոլորակում


 Փոքրիկների համար կազմակերպվել էր նաև կավճանկարչություն. երեխաները գունավոր կավիճների օգնությամբ պատկերում էին իրենց վառ երևակայությունը՝ գույների ծիածան սփռելով ողջ բակում
Տոնի ընթացքում երեխաները հյուրասիրվեցին նաև փքաբլիթով և պաղպաղակով: Հ. Դանիելյանի անվ. արվեստի դպրոցի և Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստի խմբերի սաների մասնակցությամբ իրականացվեց նկարչական աշխատանքների ու ձեռարվեստի գործերի ցուցադրություն: Միջոցառման ողջ ընթացքում ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Տոնական ցերեկույթն ուղեկցվեց պարային ու երաժշտական ուրախ ծրագրով՝ ժպիտներ ու բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին:

Նկարները այստեղ՝ <Հունիսի մեկը Նոր Նորքում>

Նոր Նորք վ/շ ղեկավար՝ Արմեն Ուլիխանյանի բարեմաղթանքը հունիսի 1-ի առթիվ

Սրտանց շնորհավորում են բոլոր երեխաներին և ծնողներին ամառային այս գեղեցիկ ու հրաշալի տոնի՝ հունիսի մեկի կապակցությամբ:
Իմ սիրելի փոքրիկ բարեկամներ, մաղթում եմ ձեզ քաջ առողջություն և երջանկություն: Դուք մեր ազգային հպարտությունն եք, մեր երկրի նոր ապագայի կառուցողները:
Ցանկանում եմ, որ ձեր մանկության հեքիաթային մոլորակում մշտապես շողա պայծառ արևը, թևածի սերն ու խաղաղությունը:
Ինչպես մեր հանճարեղ Սևակն է ասել՝ "աշխարհին մանկան մաքրություն է պետք". ձեր անկեղծությամբ ու բարությամբ դուք մաքրագործում եք աշխարհը:
Մաղթում եմ բոլորիդ անսահման ջերմություն, անհոգ ու հետաքրքիր մանկություն:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Արմեն Ուլիխանյան 

Հունիսի մեկը Նոր Նորքում (Ուրախ ժամանցային ծրագիր)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում կազմակերպվել էր մանկական ժամանցային ուրախ ծրագիր:
Հեքիաթի ու սիրված մուլտֆիլմերի հերոսների այցելությունը ժպիտների և ոգևորության հրավառություն էր ստեղծել մանկության մոլորակում:
Փոքրիկների համար կազմակերպվել էր նաև կավճանկարչություն. երեխաները գունավոր կավիճների օգնությամբ պատկերում էին իրենց վառ երևակայությունը՝ գույների ծիածան սփռելով ողջ բակում:
Տոնի ընթացքում երեխաները հյուրասիրվեցին նաև փքաբլիթով և պաղպաղակով: Հ. Դանիելյանի անվ. արվեստի դպրոցի և Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստի խմբերի սաների մասնակցությամբ իրականացվեց նկարչական աշխատանքների ու ձեռարվեստի գործերի ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Ողջ ցերեկույթն ուղեկցվեց պարային ու երաժշտական ուրախ ծրագրով՝ ժպիտներ ու տոնական բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին:
Նկարները այստեղ՝ «Հունիսի մեկը Նոր Նորքում (Ուրախ ժամանցային ծրագիր»