ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ 111-ԱՄՅԱԿԻՆ

Հայաստանի հանրապետական կուսակցության կուսակցության որդեգրած գործելաոճում առանցքային դերակատարում ունեն հատկապես այն միջոցառումները, որոնք միտված են հայության մեջ ամրագրելու ազգային արժեքներն ու ավանդույթները, անշուշտ ներդաշնակելով աշխարհի և ժամանակի պահանջներին: Այս առումով կարևորվում էր ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության կենտրոնական գրասենյակում փետրվարի 5-ին կայացած միջոցառումը` նվիրված 20-րդ դարի հայ ազգային մտածող, իմաստասեր Հայկ Ասատրյանի ծննդյան 111-րդ տարեդարձին: 
 Նոր Նորքի տ/կ նախագահ Մելիք Գասպարյանը բարձր գնահատեց կուսակցական ընկերներից Արայիկ Միսակյանի նախաձեռնությունը, ում հեղինակությամբ հիմք դրվեց գեղեցիկ միջոցառման, որը ամենամյա ավանդույթ կդառնա Նոր Նորքի կյանքում: Այնուհետև հավելեց, որ այսօրինակ համատեղ ձեռնարկները միտված են կուսակցականներին գաղափարական զարգացման նոր աստիճանի բարձրացնելուն: Այս առումով հատուկ հրավիրյալների կազմում էին ՀՀԿ կազմկերպչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գեորգի Գաբրիելյանը և ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, ով հյուրերին ներկայացրեց Հայկ Ասատրյանի կյանքն ու գործը: "Յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա իր հստակ գաղափարախոսությունը, ծրագիրը և կանոնադրությունը",- նշեց գաղափարաքարոզչական հանձնաժողովի փոխնախագահը: Միջոցառումը կրում էր ճանաչողական-ուսուցողական բնույթ: Անդրադառնալով ՀՀ Կուսակցության գաղափարախոսությանը` նա կարևորեց կուսակցությունը որդեգրած ազգային պահպանողական արժեհամակարգը, որի առանցքն են հանդիսանում Գարեգին Նժդեհի "Ցեղակրոն ուսմունքը" և Հայկ Աստարյանի "Տարոնականությունը" : Գաղափարաքարոզչական հանձնաժողովի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը պատմական փաստարկներով արժևորեց Հայկ Ասատրյանի գաղափարական հայացքները: ՀՀԿ կողմից ներկաների համար նախատեսվել էին նաև համապատասխան տեղեկատվությամբ գրքույկներ: Հոբելյանական հանդիսությունը ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով, որոնց նախաձեռնողներն էին Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնը և կենտրոնական գրադարանը: ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Մելիք Գասպարյանը ամփոփելով միջոցառումը հավելեց, որ մեր հերոսների բաղձանքը հայ ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կեցությունն է, ազգային արժեհամակարգի զարգացումն ու պահպանումը: ՈՒստի յուրաքանչյուրս այսօր սրբազան խնկարկումով պետք է անմահացնենք նրանց անմար հիշատակը լավատեսությամբ և կայուն առաջընթացի հաստատուն քայլերով:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©