ՆՈՐ ՆՈՐՔ-ՀՈԼԱՆԴԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Խաղողօրհնեքի տոնին ընդառաջ

Այս տարի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման օրը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև Խաղողօրհնեք անունով: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Խաղողօրհնեքի և մնացած բերքի օրհնման արարողությունը կատարվում է Սուրբ Պատարագից հետո:
Օշականում, Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ պատարագին և Խաղողօրհնեքի արարողություններին մասնակցեցին ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական կազմակերպության անդամները, ՀՀԿ Նոր Նորքի ՏԿ նախագահ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մ.Գասպարյանի ուղեկցությամբ: Երիտասարդները կարմիր, կապույտ, նարնջագույն շապիկներով էին, հիմնականում` Բազե - 2011 ճամբարի Նոր Նորքեցի մասնակիցները: 

 Հրավիրվել էին նաև Հոլանդիայի "Գլաձոր" հայ ուսանողների կազմակերպության անդամները: Հոլանդահայ երիտասարդներին մոտ 1 ամիս հյուրընկալած ՀՀԿ Նոր Նորքի ԵԿ-ն կազմակերպել էր նրանց հանգիստը, ազատ ժամանցը, ծանոթացրել էր Հայաստանի պատմամշակութային կոթողներին, ազգային տոներին և վերջինը Խաղողօրհնեքն էր:
Սուրբ պատարագին և Խաղողօրհնեքին մասնակցելուց հետո Նոր Նորքեցիներն ու Հոլանդահայերը իրենց հանգիստն անցկացրեցին Օշականի մի գողտրիկ անկյունում: Ազգային երգը, պարը, խաղերը ամբողջ օրվա ընթացքում ապահովեցին բարձր տրամադրություն: Բոլորին համակել էր ազգային ոգին:
ՀՀԿ Նոր Նորքի ԵԿ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքներին և իր ամենօրյա աշխատանքով նպաստում է երիտասարդների հայեցի դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ազգային արժեքների կարևորմանը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©