ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ 21 05 2011

Մայիսի 21-ին` մայրաքաղաք Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում, Նոր Նորք վարչական շրջանում հաջողությամբ կազմակերպվեցին և պատշաճ կերպով իրականացվեցին մաքրման, կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքի տարբեր աշխատանքներ: Յուրաքանչյուր օրվա պես առավոտյան 6:30-ից 8:30-ն ընկած ժամանակահատվածում արդեն լվացվել և մաքրվել էին փողոցները, սակայն աշխատանքային եռուզեռն այս անգամ համատարած էր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը` ի դեմս Մելիք Գասպարյանի, վարչական շենքի բակից ուղևորվեցին դեպի Նոր Նորքի տարբեր զանգվածներ` հետևելու և անձամբ մասնակիցը դառնալու կատարվող աշխատանքներին: 
 "Լևոն Ամիրխանյան" ընկերության կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ բակերից և ճանապարհի տարբեր հատվածներից հանվեցին շինարարական և կենցաղային թափոնները, հարթեցվեց Դավիթ Բեկի պողոտային հարող տարածքը: Վարչական շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ մաքրման աշխատանքներ իրականացվեցին նաև ուսումնական հաստատությունների բակերում, հանգստի գոտիներում: խնամքով մշակվեցին նորատունկ ծառերը, կատարվեցին նաև խոտհնձման և ծառատնկման լայնածավալ աշխատանքներ: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև համատիրություններն ու բնակիչները: Չնայած եղանակային կտրուկ շրջադարձին` այնուամենայնիվ, շաբաթօրյակը ընթացավ բնականոն հունով: "Արծիվ" հուշարձանի մոտ կատարվեցին դեկորատիվ կանաչապատման աշխատանքներ, տնկվեցին ծաղիկներ:
Մեր մայրաքաղաքը զգում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքի կարիքը, որը պետք է արտահայտվի ոչ միայն այսօրինակ շաբաթօրյակների տեսքով, այլև` ամենօրյա հոգատարությամբ:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©