ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ 10 09 2011

Նոր Նորքում արդեն երկրորդ շաբաթն է համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպվում և պատշաճ կերպով իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Այս շաբաթ ևս վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ շրջայցեր կազմակերպվեցին տարբեր բակեր և պուրակներ: Հետևողական կերպով ուղղորդվեցին և վերահսկվեցին կատարվող աշխատանքները: Համաքաղաքային շաբաթօրյակին իրենց մասնակցություն էին բերել ինչպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, մանկավարժներ և բնակիչներ: 
Նոր Նորքում ընթացող համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում էին նաև Նոր Նորքի փոքրիկ բնակիչները:
Երևանը բոլորինս է, լինենք մեծ թե փոքր պետք է գիտակցենք, որ մեր քաղաքը յուրաքանչյուրիս ուշադրության և հոգատարության ներքո է միայն ծաղկելու և գեղեցկանալու: Ուստի եկեք չլինենք անտարբեր և համախմբված կերպով մեր նպաստը բերենք նորօրյա քաղաքի բարեկարգման աշխատանքներին:
Ստեղծագործական խումբ 

 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©