ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Ժամանակներով հաստատաված ճշմարտություն է, որ առողջ հոգին ձևավորվում է առողջ մարմնում, իսկ առողջ մարմինը պետք է կոփել տարբեր մարզաձևերում, ապրել սպորտային շարժուն կյանքով: Հայ մարզիկները բազմիցս են մեր հանրապետության անունը բարձր պահել օտար ծեգերում, ծածանել հայոց հաղթանակի դրոշը:
Նոր Նորքում զարգացման ակնհայտ ուղիով է ընթանում ուսումնամարզական կյանքը: Սպորտի բնագավառում, Վարչական շրջանը իրավամբ լուրջ ասելիք ունի: Վերոհիշյալի վառ ապացույցը մարզաշխարհում գրանցած փայլուն արդյունքներն են, որոնք սպասված և խրախուսական ընդունելության են արժանանում վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի կողմից:


Նոր Նորք վարչական շրջանում տարիներով ձևավորված ավանդույթ է մարզաշխարհի ընտրյալներին պարգևատրելու, նրանց հետագա հաղթանակին մղելու ձեռնարկները` որոնք ավանդաբար շարունակություն են գտել` հասնելով մինչև մեր օրերը:
Այս առիթով Նոր Նորքում կազմակերպվել էր մարզիկներին մեծարելու, և նրանց պարգևատրելու հերթական միջոցառումը: Շնորհավորանքի ինքնատիպ նոտայով ներկայացան Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի սաները:
Հաղթանակած մարզիկներին պարգևատրեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Արմեն Թովմասյանն ու Արմեն Մկրտչյանը, Նոր Նորքի կրթությանն մշակույթի սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, Նախադպրոցական հիմնարկների արհմիության նախագահ Սպարտակ Մաթևոսյանը, իսկ առաջին պատվավոր մրցանակը շնորհեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը:
Հաղթանակով վերադարձող մարզիկներին խրախուսելը կարևոր նախապայման է նրանց ոգևորելու և նորանոր հաղթանակների մղելու համար: Շարժումը կյանք է, իսկ ճկուն և պատրաստված շարժումը մարզական արվեստ, որը դրսևորվում է սպորտի տարբեր բնագավառներում: Մաղթում ենք մեր մարզիկներին նորանոր նվաճումներ, թող գալիք 2012-ը ձեր կյանքում լինի մարզական վերելքների և հաղթանակների տարի:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©