ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ






Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը մեզանոմ նվիրական ավանդույթ է դարձել` ձեռք բերելով համազգային հնչեղություն: Տոնի առթիվ ուշագրավ էր Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված միջոցառումը, որը սկիզբ առավ վարչական շենքի բակում կազմակերպված մշակութային գեղեցիկ ծրագրով: Ներկաներին տոնի խորհուրդը մեկնաբանեց Նոր Նորքի հոգևոր հովիվ տեր Նորայրը` այնուհետև` վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը անդրադառնալով մեր ազգային ավանդույթներին` կարևորեց նմանօրինակ ձեռնարկների դերը նոր սերնդին հայ հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու առումով: Միջոցառմանը մասնակցում էին Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաները, ինչպես նաև գեղարվեստական խմբեր այլ կրթական հաստատություններից: 

             
                            "Հայլուր"                                                                                                                                     "ԴՊՐՈՒԹՅՈՒՆ"                   

Սուրբ Սարգսի տոնակատարությունը Նոր Նորքում շարունակվեց ուխտագնացությամբ դեպի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցի: Տոնական օրվան բնորոշ բեմական հանդերձով և համապատասխան կերպարների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով ուխտագնացները հասան ուխտավայր: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ երիտասարդների օրհնության արարողությունը: Քրիստոնեական զորությամբ համակված նոր սերունդը ավագների ուղեկցությամբ տոնին պատրաստվել էր ոչ միայն հոգեպես, այլև հետաքրքիր, ուշագրավ ցուցապաստառներով, որոնք ազնիվ և աստվածահաճո ապրելու պատգամներ էին բովանդակում:
Տոնական օրվա ավարտին եկեղեցում տեղի ունեցավ նաև խոհրդանշական աղաբլիթներ հանձնելու արարողությունը: Երիտասարդ պատանիներն ու աղջիկները հույսով ու հավատով լցված աղոթք վեր առաքեցին առ աստված` ի կատար ածելու իրենց նվիրական երազանքներն ու ցանկությունները:
Նոր Նորք վարչական շրջանը բազմիցս է ներկայանում տարաբնույթ միջոցառումներով, որոնք նոր սերնդին զինում են ազգային-հոգևոր արժեքներով, կրթում հայեցի ոգով` կերտելով ազգին և հայրենիքին արժանի զավակներ:














 








Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©