ԴԻՆԱՄՈ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԿՈՉՈՒՄ

"Նոր ժամանակներում՝ հին ավանդույթների վերականգնում"

Մարզական տարին այս գաղափարով ամփոփեցին Դինամոյի աշխատակիցները: Մեր երկրի պատիվը Հայաստանում և միջազգային տարբեր մրցությներում բարձր պահող մարզիկները պարգևատրվեցին շնորհակալագրերով և պարգևներով:
Մարզական կյանքում ունենցած նշանակալի ավանդի համար Դինամո մարզական ընկերության պատվավոր անդամի կոչում շնորհվեցին հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաև ոստիկանական համակարգի ներկայացուցիչների: Այդ պատվավոր կոչմանն արժանացան նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ՀՀկ խորհրդի անդամ Մելքի Գասպարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք:

Կոչումը պատվաբեր և պարտավորեցնող էր մարզական կյանքի հանդեպ մեծ ուշադրություն և հետևողական վերաբերմունք ունեցող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի համար, ով տարբեր առիթներով նպաստում է, որպեսզի նոր սերունդը մարզաշխարհում նոր հաղթանակներ նվաճի:
Մեր մարզիկները բազմիցս են արդարացրել այդ սպասումներն ու հավատը, Մարզաշխարհի ներկայացուցիչներին մաղթում ենք նորանոր հաջողություններ:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©