Գ.ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎ. 135 ԴՊՐՈՑ - " ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ--20 "

Հայ ժողովուրդն իր անցած ճանապարհին բազում զորավարներ է տվել, սակայն չի ունեցել բանակ, ով իր զորավարի կողքին կպայքարեր հանուն հաղթանակի: 20-րդ դարի վերջին տասնամյակը նշանակալից եղավ հայության կյանքում: Նորանկախ պետության կողքին ձևավորվեց և մարմին առավ հայոց բանակը, որպես սրբագործված արժեք, պատմություն և ազատատենչ կամք: Ուստի` բանակի հոբելյանը մեր բոլորի տոնն է, բանակի հզորությունը` մեր խաղաղության ապավենն ու անկախության պատվարը:
Բանակի 20-ամյա հոբելայնի առթիվ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել և իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնք անմիջական կերպով վերահսկվում ու գնահատվում են նաև վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի կողմից:

 Նշանակալից էր արցախյան ազատամարտի հերոս` Գագիկ Ստեփանյանի անունը կրող թիվ 135 դպրոցում կազմակերպված տոնական միջոցառումը: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո` հյուրերն ուղեկցվեցին դահլիճ, որտեղ Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր Ավագ քահանայի օրհնությանն ու Հայաստանի օրհներգի խորհրդանշական ակկորդին հաջորդեց ՀՀ ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի շնորհավորական ուղերձը:
Միջոցառման ընթացքում թիվ 135 դպրոցի սաները ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման պատմությունն ու անցած ճանապարհը:
Նոր Նորքի թիվ 135 դպրոցի կրտսեր աշակերտների բեմախաղում ներկայացվեցին հայոց պատմության հերոսական կերպարները:
Այո, դարերից եկած երկիր Նաիրին այսօր կրկին դարերն է գնում` քայլելով հպարտ ու ավեհեր կեցվածքով, քանզի ունի 20-ամյա բանակ և անկախության 20-ամյա սերունդ:
Թիվ 135 դպրոցում կազմակերպված բանակի հոբելյանական միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ ՊՆ երգչախումբը և Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի սաները: Պարային և երաժշտական կատարումներով միջոցառմանը տոնական շունչ հաղորդեցին նաև դպրոցի տաղանդաշատ սաները, որոնց թվում` բոլորիս կողմից սիրված երգչուհի Տաթև Ենգիբարյանը:
Շնորհավո'ր տոնդ, հայկական բանակ, հայոց ընթացքի դարավոր երթին դու եզակի առաքելություն ունես, քանզի քեզ է վերապահված երկրի պաշտպանություն ու 20-ամյա երիտասարդ պետականության հզորացումը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©