ՀՀԿ ՆՈՐ ՆՈՐՔԻ Տ/Կ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 125-ԱՄՅԱԿ

Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության` հարատևումն է հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի և ազատ կամքի:
ՀՀԿ նպատակներն ու գործունեությունը բխում են այս գաղափարից, որի հենքում, անշուշտ, էական դեր ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը: ՀՀԿ-ը ամրագրելով ազգի և հայրենիքի հավիտենության գաղափարները` որդեգրել է նաև Նժդեհյան ուսմունքը: 2011 թ-ին ապրիլի 25-27-ը մեծանուն գործչի 125 և Լեռնահայաստանի 90-ամյա հոբելյանների առթիվ` ՀՀԿ Նոր նորքի Տ/Կ-ը` ի դեմս նախագահ Մելիք Գասպարյանի,
մշակեց և իրականացրեց հիշատակի խնկարկման ինքնատիպ նախաձեռնություն. 


Նոր Նորքի պատվիրակությունը Խուստուփ լեռան լանջին տեղադրեց մեծ հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքար` դարերի երթում անմահացնելով լուսավոր հայի ոգեղեն կերպարը` "Ապրել և գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել":
Առաքելությունն իրականացվեց պատշաճ կերպով, իսկ արվածի գնահատականը կտան դարերը:


 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©