ՀՀԿ ՆՈՐ ՆՈՐՔԻ Տ/Կ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Տարեմուտը հրաշալի առիթ է արվածը ամփոփելու, արժևորելու և գալիքի նպատակները նախանշելու համար: ՀՀԿ Նոր նորքի տարածքային կազմակերպության ամանորյա տարևերջյան հանդիպումը տոնական միջավայրում համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանը, ազգային ժողովի պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր : 
 Մայրաքաղաքի առաջնորդին էր վերապահված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բարեխիղճ և արդյունավետ աշխատանք ցուցաբերած աշխատողներին պարգևներով և պատվոգրերով պարգևատրելու պատասխանատու դերը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հյուրերին ողջունեցին Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի "Վահագն" դհոլահարների հայտնի անսամբլի սաները:
ՀՀԿ-ը թերթեց իր տարեգրության նշանակալից էջերից մեկը: 20-ամյա պետականություն, անկախություն 20-ամյա սերունդ: Իրավամբ, կուսակցությունը կարող է հպարտանալ իր կենսագրությամբ, որի ամեն մի դրվագ պատմության մի էջ է, մի նոր հաղթանակ: Մաղթում ենք, որ ՀՀԿ-ը այսուհետ ևս նժդեհյան գաղափարախոսությամբ շարունակի առաջնորդել անկախության սերնդին, հայոց նորագույն պատմության անիվն ուղղորդելով դեպի լուսավոր հեռաստաններ:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©