ՆՈՐ ՆՈՐՔԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ 150 ԴՊՐՈՑ '' ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-20 ''

Հայոց բանակը մեր ազգային հարստությունն է` անկախության պատվարն ու հաղթանակի դրոշը: Հայաստանի զինված ուժերի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը Հայաստանում և Արցախում վերստին հաստատումն էր այն գաղափարի, որ հայոց միասնական ոգու և հավաքական ուժի ծնունդը մեր ազգային բանակն է: Տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների կազմում ուշագրավ էր Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը: Դպրոցը տոնին երկար էր պատրաստվել, այդ մասին խոսում էին միջանցիկ սրահներում փակցված դիդակտիկ նյութերն ու դահլիճում փակցված պաստառները: Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտի քաջ հայորդիներ, կրթության և գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և հյուրեր տարբեր ոլորտներից: Դահլիճը հերոսական հոգով էր համակված: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունները հայոց հաղթական ոգու զորությունն էին փոխանցում ներկաներին: Միջոցառումն ազդարարավեց Թովմա քահանայի օրհնությամբ, ուղղված հատկապես հայ ռազմիկներին, ովքեր պահում են մեր երկրի սահմանները: Չմոռացվեցին նաև հայոց անկախության համար իրենց կյանքը ներդրած և հայրենքի պաշտպանության ակունքներում կանգնած նվիրյյալները:
 Անկախ ՀՀ օրհներգը , որպես անկախության խորհրդանիշ ներկաներին կրկին անգամ հորդորեց, որ ազատ անկախ հայրենիքի ժառանգորդներն են և պետք է պատվախնդրորեն պահեն մեր ազգային արժեքները: Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի աշակերտները հայոց հաղթական ոգու զորությունը հիշատակեցին դեռևս հայկյան շրջանից: Իմացիալ մահ հանուն ազգային տեսակի պահպանման: Այո հայը դարեր է անցել շնորհիվ իր արիական ոգու, ընկել է սակայն երբեք չի ծնել և օրհասական պահերին անասելի հզորությամբ համակված համախմբվել է` գիտակցելով, որ ուժն է ծնում իրավունք:
Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցում կայացած միջոցառումն ասես հայրենասիրական ինքնատիպ մի դաս էր, որն արժանացավ ներկաների հոտնկայս և բուռն ծափողջուններին:
Նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու և ազգային ոգով կրթելու առաքելությունը պատշաճ իրագործելու համար կրթօջախի տնօրեն Մանիկ Հայրապետյանը և ռազմագիտության ուսուցչուհի Մելանյա Մաիլյանը արժանացան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրին:
Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցը բազմիցս է հանրությանը ներկայացել օրինակելի միջոցառումներով, որոնք որպես լուսավոր էջեր համալրում և հարստացնում են դպրոցի բովանդակ տարեգրությունը:


 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©