ՀՀ ԱԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐԱՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Աղետները մարդկության պատմության ողջ ընթացքում հազարավոր զոհերի և զրկանքների պատճառ են դարձել: Մեր հանրապետությունում`շնորհիվ քաղաքացիական պաշտպանության մասնագիտացված համակարգի, այսօր աղետների կանխարգելումը հնարավորինս դրական ցուցանիշներ է գրանցում: Այս գործում իր մեծ և անուրանալի ներդրումն ունի արտակարգ իրավիճակների աշխատողը: Պատահական չէ, որ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր: Այս առումով Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորքի բաժնի հրահանգիչ, ՓԾ ավագ լեյտենանտ Արտակ Եղյանի, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ փոխգնդապետ Կամո Ոսկանյանի գլխավորությամբ կազմակերպվեց և իրականացվեց բաց դաս դպրոցահասակ երեխաների հետ: Աշակերտները ծանոթացան կապերի և հանգույցների տեսակներին, թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատում առկա փրկարարական գույքին: 

Փորձառու մասնագետները սաներին ներկայացրեցին նաև հրշեջ-տեխնիկայի մարտավարական հնարավորությունները: Դպրոցականները անմիջական ականատեսը եղան աշխարհում առաջատար մեքենաներից մեկի տեխնիկական առավելություններին, կարողացան շփվել և մի պահ զգալ փրկարարի աշխատանքի հետաքրքրությունն ու պատասխանատվությունը: Հայաստանը ելնելով իր աշխարհագրական դիրքից` պետք է կայուն լինի աղետների նկատմամբ, իսկ այդ կայունությունը առավելապես պայմանավորված է արտակարգ իրավիճակների աշխատողի մասնագիտական պատրաստվածությամբ և սեփական առաքելության գիտակցմամբ:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©