ԱՄԱՆՈՐՅԱ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԻՐՈՒՇՈՅԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹԻՎ 99 ՆՈՒՀ-ՈՒՄ
Նոր Նորք վարչական շրջանում իրենց գեղեցիկ ակկորդն ազդարարեցին Ամանորյա նախատոնական միջոցառումները: Այս նպատակով թիվ 99 ՆՈՒՀ-ում կազմակերպվել էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանի և սիրված երգչուհի Սիրուշոյի հեղինակային երգերի կատարման ինքնատիպ հանդիսություն, որն իր շուրջն էր համախմբել տարբեր Նուհ-երի ներկայացուցիչների: Հյուրերի կազմում էին նաև երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանը, ինչպես նաև օրվա հերոսուհիներից Սյուզան Մարգարյանը: 

Նոր Նորք վարչական շրջանի թիվ 99 Նուհ-ում կազմակերպված հեղինակային ցերեկույթն ավարտվեց տոնական հրավառությամբ, մանկան շուրթերից հնչած ամանորյա հեքիաթային հնչյունները, ներկաների հոգին պարուրեցին լավատեսությամբ և ապագայի հանդեպ լուսավոր հավատով: 

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©