ՄԱՐԶԱԿԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԻՎ 166 ԴՊՐՈՑՈՒՄ

Ուսումնամարզական տարաբնույթ միջոցառումներով հագեցած Նոր Նորքի առօրյան տոնական աշխույժ ընթացք ունեցավ նաև ամանորի նախօրեին: Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում կազմակերպվել էր դուքենդո կարատեի մարզիչ Արմեն Ադյանի մարզիկների ամփոփիչ միջոցառում: Հյուրերի կազմում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ և կրթօջախի տնօրեն Մարգարիտ Քուշկյանը: Մարզիկներին ողջունեցին Նոր Նորք մշակույթի կենտրոնի սաները, այնուհետև մարզիկները ներկայացուցչական ելույթներով հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ուսանածն ու մարզական գիտելիքները: 
Ամփոփիչ միջոցառման ավարտական ակկորդն ազդարարվեց Ձմեռ պապի և ձյունանուշի այցելությամբ, ովքեր սաներին բարեմաղթեցին սպորտային լուրջ հաջողություններ և միջազգային նոր հարթակներ:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©