ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում մինի ֆուտբոլի խաղադաշտի բացմանը: Բնակիչների խոսքով` դեռ խորհրդային տարիներից անխնամ մնացած տարածքի տեղում միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված դաշտը պատված է արհեստական խոտածածկով, ինչը թույլ կտա երեխաներին ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր եղանակներին:
Շինբարեկարգման համալիր ծրագրի շրջանակում առողջ ապրելակերպի և պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով` 2011 թվականի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում կառուցվել են նման ևս 10 խաղադաշտ: