ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

TV programm MAYRAQAGHAQ 04 06 2011
Հայերի համար երեխայի ուրախությունն ու բարեկեցությունը վեր է ամեն ինչից, անհերքելի փաստ է: Ըստ այդմ, նրանց հերթական տոնը վերածվեց իսկական տոնախմբության: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գերիշխողը մանուկների հեքիաթային աշխարհի մթնոլորտն էր:

Երեխաների պաշտպանության օրը մեծ շուքով նշվեց նաև Նոր Նորք վարչական շրջանում: Մանուկներին ուրախ ակնթարթներ պարգևեցին իրենց սիրելի հեքիաթային հերոսները, ինչպես նաև Նոր Նորքի մշակույթի կենտրոնի և մանկապարտեզների սաները: Միջոցառումը զուգակցվեց կավճանկար-մրցույթով և ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ: Մանկապարտեզների սաների համար նվերներ էր պատրաստել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, որոնք հանձնվեցին ՆՈՒՀ-երի տնօրեններին: Մանուկները մեր ապագան են, կյանքի այն նոր ծիլերը, որոնք վաղվա Հայաստանի ամուր հենասյունն են դառնալու: