ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

''Բանակը ազգային միասնականության օջախն է'': Հայ մեծ սպարապետ Վ. Սարգսյանի այս բնորոշումն իրավամբ ճշմարիտ պատգամ է դարերի համար: Այդ օջախի հզորությունը, հենարանն ու աննահանջ ոգին մարմնավորում են հայ սպայական կադրերը: Պատահական չէ, որ բանակի 20-ամյա հոբելայնի առթիվ ՀՀԿ կողմից կազմակերպվող և իրականացվող տարաբնույթ միջոցառումների կազմում ՀՀԿ Նոր Նորք և Ավան տարածքային կազմակերպությունների նախաձեռնությամբ այցելություն կազմակերպվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այցն ուշագրավ էր ոչ միայն գեղեցիկ մշակութային ծրագրով, այլև անակնկալ նվերով, պրոյեկտոր և էկրան, որը արդյունավետ դասպրոցեսի կազմակերպման կարևոր նախապայմաններից է:
Հայոց բանակի 20-ամյա տարեդարձի առթիվ ուշագրավ էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի այցելությունը նաև ենթասպաների դպրոց: Մշակութային գեղեցիկ ծրագրով թիվ 135 հիմնական դպրոցի սաները շնորհավորեցին ապագա ենթասպաներին, իսկ ավարտին հաջորդեց պաշտոնական հանդիսավոր արարողությունը: 

 ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը պարգևատրվեց պատվոգրով` ենթասպաների դպրոցի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար: Հասարակական ակտիվ գործունեությամբ դպրոցի աշխատանքներին օժանդակելու համար շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Թովմասյանը և իրավաբանական բաժնից Գագիկ Խաչատրյանը: ՀՀ ՊՆ պատվոգրով պարգևատրվեց Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Ալվինա Հարությունյանը` հայ մշակույթի հանդեպ ցուցաբերած նվիրումի և հայրենասիրական դաստիարակություն իրականացնելու համար:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը ևս իր հերթին գնահատեց ու երախտիքի խոսքեր ուղղեց ենթասպաների դպրոցի պետ գնդապետ Վահան Արսենյանին` արժանացնելով հատուկ շնորհակալագրի` ուղղված ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպմանը և ապագա ենթասպաներին ազգային արժեքներին հաղորդակից դարձնելուն:
Հայոց հոգու փորձության արդյունքում ծնված մեր ազգային բանակը Այսօր արդեն 20 տարեկան է` բովանդակալից լուրջ տարեգրություն, որն իր մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած: Շնորհավոր տոնդ հայոց բանակ թող 20 տարիներդ դարեր ձգվեն և հարստանան հպարտանալու արժանի նորանոր էջերով:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©