15-ԱՄՅԱ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ - TV PROGRAMM MAYRAQAGHAQ - 16.07.2011

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Նորք 5/3» համատիրությունը ձևավորվել է 15 տարի առաջ: Այն Երևանի առաջին համատիրություններից է, իսկ այսօր նաև օրինակելիներից մեկը: 
Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համագործակցությունը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուտով համակարգվելու է նոր՝ Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի բարելավման ծրագրով: "Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինը բնակիչների ինքնակառավարման, մայրաքաղաքի կենսագործունեության և խնդիրների տիրապետման առաջին օղակն է",- շեշտել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: 
Քաղաքապետարանը, որպես խրախուսանք, համատիրությանն է տրամադրել նոր խոտհնձիչ մեքենա ու համակարգիչ: