Այսօր
կայացավ Սարգիս Ասլամազյանի անվան N1 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը,
որին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Համերգային ծրագիրը մեկնարկեց երաժշտական դպրոցի երգչախմբի գեղեցիկ
կատարմամաբ: Համերգին ելույթ ունեցան լարային, ստեղնաշարային, փողային,
վոկալ և հարվածային բաժինների աշակերտները, ովքեր ցուցադրեցին իրենց
տաղանդն ու ունակությունները: Ի դեպ, սաներից շատերը, մասնակցելով տեղական
ու միջազգային տարբեր մրցույթների, նվաճել են ոչ միայն հանդիսատեսի անկեղծ
համակրանքը, այլև մրցանակային պատվավոր տեղեր՝ բարձր պահելով Ս.
Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցի վարկանիշը:
-Նմանօրինակ համերգները խոսում են դպրոցի բազմաժանր ու հետաքրքիր երաժշտական առօրյայի մասին՝ մեկ անգամ ևս փաստելով, որ մեր երկրում մշակութային կյանքը նորովի ծաղկում է ապրում, -ընդգծեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես աջակցելու շնորհալի սաներին՝ դրսևորելու իրենց տաղանդը, բարձրանալու ավելի մեծ բեմեր:

Նկարները այստեղ՝ Հաշվետու համերգ Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցում