Կանանց միջազգային տոնը Նոր Նորք վարչական շրջանում 2013


Նոր Նորք վարչական շրջանում Կանանց միջազգային օրվա առթիվ իրականացվող տարաբնույթ միջոցառումներից հերթականը ղեկավարի աշխատակազմի շենքի դահլիճում կազմակերպված համերգային ծրագիրն էր: Միջոցառմանը ներկա էին վարչական շրջանի ուսումնական և այլ հաստատությունների կին ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Դեռևս մուտքի մոտ կանանց և աղջիկներին սպասվում էր հաճելի անակնկալ՝ ծաղիկներ և շնորհավորական բացիկներ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից: Համերգային ծրագրի ընթացքում իրենց կատարումներով հանդիսատեսին ողջունեցին սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներ
Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, շնորհավորելով մայրության և գեղեցկության տոնի առթիվ, հայ կնոջը բարեմաղթեց հավերժ գեղեցկություն ու տոկունություն՝ պատվախնդրորեն հաղթահարելու իրեն վերապահված առաքելությունը:
Նկարները` այստեղ