Տեառնընդառաջի տոնը Նոր Նորքում 2013


Այսօր` փետրվարի 13-ին, ժամը 17:30-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպվել էր ժողովրդական տոնախմբություն` նվիրված Տեառնընդառաջին: Երեկոյան ժամերգությունից հետո վառվեց Տրնդեզի ավանդական խարույկը: Խարույկի շուրջ համախմբված հավատացյալ ժողովրդին ու նորապսակներին ողջունեցին Նոր Նորքի հայորդաց տան սաները։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ժողովրդին բաժանվեցին տարոսիկներ և շնորհավորական բացիկներ: Հայերիս կողմից սիրելի և սպասված տոնի խորհրդին համահունչ հավատացյալները եկեղեցու բակում վառված խարույկից վառեցին իրենց մոմերը, եւ այդ լույսը, որպես Քրիստոսի բերած փրկության խորհրդանիշ, տարան իրենց տները։Տրնդեզի գեղեցիկ արարողությունը հարուստ տպավորություններ և հաճելի հետք թողեց ներկաների հոգում՝ զորացնելով հավատքը, հույսն ու սերն առ Աստված:
Նկարները` այստեղ