Նոր Նորքի կենտրոնական գրադարանը մարտի 8-ին ընդառաջ 2013


Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը մայրության և գեղեցկության միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթ: "Վարդանանց ասպետներ" դպրոցի սաների և գրադարանի աշխատակիցների մասնակցությամբ ընթերացասեր հանրությունը կրկին անգամ առիթ ունեցավ ունկնդրելու հայ մեծերի ստեղծագործությունները՝ նվիրված մեր կյանքի ամենաթանկ էակին: Մոր թեման քրիստոնյա հայերիս կյանքում առանձնահատուկ շեշտադրում ունի, ինչպես հայտնի բանաստեղծության մեջ է բնորոշվում՝ "Մեր տան մատուռն է մայրս...":
Նոր Նորքի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանի նախաձեռնությամբ այսօրինակ միջոցառումները կրում են պարբերական և շարունակական բնույթ՝ նոր սերնդին հասու դարձնելով ազգային, ավանդական արժեքներին:
Նկարները` այստեղ