Այսօր Նոր
Նորք վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը ներկա էր տասնհինգ
բնակիչ: Հիմնականում բարձրացվեցին կառուցապատման, նպաստին, վերելակի
շահագործմանը, պետպատվերի միջնորդագրերի հատկացմանը, ֆինանսական
աջակցությանն ու աշխատանքի տեղավորման խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց
լուծման վերաբերյալ հանձնարարականներ տրվեցին համապատասխան բաժիններին:
Շինարարության հետ կապված որոշ հարցեր անօրինական լինելու պատճառով
մերժվեցին: Գրքի տպագրությանը վերաբերող ֆինանսական աջակցության խնդրանքին ի
պատասխան՝ <<Նոր Նորք զարգացման հիմնադրամ>>-ի միջոցներով
ձեռք կբերվի 50 գիրք:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացվող հարցերի լուծման նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից սահմանվել է խիստ ու հետևողական վերահսկողություն:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացվող հարցերի լուծման նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից սահմանվել է խիստ ու հետևողական վերահսկողություն:
Նկարները՝ այստեղ